Մայրս տարեց կին է․ Համբերությունս արդեն սպառվում է․․․Չգիտեմ ինչպես վարվեմ նրա հետ, կարծես բեռ լինի իմ վրա

Տարեց մորս հետ ապրելու ուժ չունեմ այլևս․․․ Երբեք չեմ մտածել, որ դա կարող է ինձ համար մեծ խնդիր դառ-նալ, բայց հիմա էլ չեմ դիմանում։Ընտանիքում երկու երեխա ենք․ ավագ եղբայրս ու ես։ Մայրս մեզ բավականին մեծ տարիքում է ունեցել, 42 տարե կանում՝ եղբորս, ինձ էլ՝ 45-ում։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր առող-ջականի կամ դաստիրակության վրա։

Զգացվում էր իհարկե, որ մայրս մեծ է, շատ հարցերում դժվարանում էր, բայց ես ու եղբայրս ոչ մի բանի պակաս չենք ունեցել, բողոքելու պատճառ չունենք։ Հայրս հեռացավ կյանքից, երբ 17 տարեկան էի։ Բոլորիս համար մեծ հարված էր, սակայն մորս ուժի շնորհիվ բոլորս կարողացանք առաջ շարժվել ու շարունակել կյանքը։

Համալսարանից հետո եղբայրս ԱՄՆ-ից աշխատանքի առաջարկ ստացավ ու մեկնեց այնտեղ,իսկ ես մնացի Հա-յաստանում։ Հիմա մայրս 79 տարեկան է,նրան շուրջօրյա խնամք է պետք։Նա մոռանում է անջատել արդուկը կամ գազը,չնայած ես նրան բազմիցս եմ խնդրել ոչինչ չանել։

Մայրս վաղ առավոտից գնում է խոհանոց ու սկսում ինչ-որ բան պատրաստել։Կեսը այրում է, աղի փոխարեն շա-քարավազ է լցնում, կեղտոտ ափսեները դնում է դարակի մեջ․․․Նա ամեն ինչ մոռանում է։Մի քանի օր առաջ այն-քան էի վախեցել, երբ նա ինքնուրույն գնացել էր խանութ ու մոռացել տան ճանապարհը։

Ես չգիտեմ,թե նրա հետ ինչ կարող է պատահել հաջորդ վայրկյանին, իսկ այդպես ապրելը շատ դժվար է։Ես աշ-խատում եմ, երեկոյան ուզում եմ հանգստանալ,բայց դրա փոխարեն ամբող օրը փշերի վրա եմ։ Եղբայրս էլ ոչ մի բանով չի ուզում օգնել, ոչ մի լուծում չի առաջարկում։ Համբերությունս սպառվում է, չգիտեմ՝ ինչպես վարվեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика