Մայրս հպարտ կին էր, նա ոչ ոքից օգնություն չէր խնդրում․․․Տանը ուտելու ոչինչ չկար․․․Մինչ օրս չեմ մոռանում այդ անտանելի զգացումը
Իմ ընտանիքում եղել է շատ ծանր ժամանակաշ րջանը, երբ տանը ուտելու ոչինչ չկար։ Մենք երկար ժամ անակ սովի մատնված չէինք, բայց եղավ այնպես, որ ամսվա ընթաց քում, դանդաղ վերջանում էր ամեն ինչ․ կաթ, թեյ, սուրճ, հաց, կարագ, պանիր, մակ արոն, բրինձ․․․ մինչև որ բացարձակ ոչինչ չմնաց։ Մայրս միայնակ էր մեծացնում ինձ․․․ դա այն շրջանն էր, երբ նա մի քանի ամիս աշպատանք չուներ, հետո վերջապես գտավ, սակայն դեռ չէր ստացել աշխատավարձը, դեռ 20 օր կար։

Մայրս շատ հպարտ էր, որ ինչ-որ մեկից օգնություն խնդրեր, նա նախընտրում էր ապրել ծանր պայմաններում, քան թակել որևէ մեկի դուռը։Այդ գիշեր ես սո վամահ էի լինում։ Քրքրեցի սառ ցարանը և գտա շատ հին հացի կտոր։ Կաղամ բի տերևներ կային։ Դրեցի հացի վրա, ուղարկեցի գաղօջախի կրակին, որ տաքանա։ Ինձ թվում էր, որ ստամոքսիս աղմուկը լսվում էր կողքի սենյա կում։ Դա սարսափելի էր։ 10 վարկյանում կերա կաղամբով հացը, այնքան լավ զգացի ինձ․․․
Առավոտյան տվեցին մեր դռան զանգը։ Մորս վաղեմի ընկերուհին էր։ Նա մեզ համար մի քանի տոպրակ սնունդ էր բերել, և նույ-նիսկ պաղպաղակից տորթ․ դրա համը երբեք չեմ մոռանա։Ես հիշում եմ, թե ինչպես էի հաց ու կարագ ուտում, պանիր,թեյ խմում, ինձ թվում էր, որ դրանից ավելի համեղ բան երբեք չեմ փորձել։
Տարիներ անց, երբ արդեն չկա մայրս, ոչ էլ նրա ընկերուհին, համացանցում պատահաբար տեսա, որ մի երիտասարդ միայնակ մայր կա, ով 2 երեխա ունի, սոցիալապես անապահով են։ Մեծ ցավ զգացի, երբ հասկացա, որ մորս ընկերուհւ աղջիկն է՝ իր երե-խաների հետ։

Հիմա ես արդեն կայացած մարդ եմ, ով ունի լավ աշխատանք, տուն, և ի վիճակի է օգնել ուրիշներին։ Հենց նույն օրը վերադարձ-րեցի տարիներ առաջ մեզ տված օգնությունը, սակայն դրա տասնապատիկը։Երեխաների մայրը շատ էր ամաչում, բայց ես նրան պատմեցի,թե ժամանակին ինչի միջով եմ անցել և ով է մեզ օգնել։Խոստացա էլի օգնել,մինչև որ երեխաները կգնան մանկապար-տեզ, և ինքը կկարողանա դուրս գալ աշխատանքի։
Ձեզ էլ եմ խնդրում, որ հնարավորության սահմաններում օգնեք ծանր կացության մեջ հայտնվածներին, շատերը չեն հասկանա նրանց, մինչ ինքները չհայտնվեն նույն իրավիճակում։
