-Մայրիկ, մի քանի օր ապրենք ձեր տանը, մինչև վարձով տուն կգտնենք,-ասացին աղջիկս ու փեսաս, բայց արդեն 6 ամիս է չեմ կա-
րողանում տանիցս դուրս հանել․․․Ուզում եմ կիսվել ինձ համար ցավալ ի մի պատությամբ: Ես ունեմ 3 երեխա, մեծ աղջ իկս արդեն
ամուսնացել է, իսկ ահա կրտսերներս 13 և 15 տարեկան են: Ամուսնուս կորցրել եմ 7 տարի առաջ, ու այդ ժամանակվանից միայնակ
եմ մեծացրել երեխաներիս:
Աղջիկս ամուսնացել է 3 տարի առաջ, ունի 1,5 տարեկան որդի: Մի քանի ամիս առաջ նա ամուսնու հետ միասին եկավ իմ տուն ու
խնդրանքով դիմեց.

-Մայրիկ, որոշ ժամանակ ապրենք քո տանը, մի քանի օր, մինչև նորմալ տուն կգտնենք, կտեղա փոխվենք:
Պարզվեց, սկեսուրի հետ լեզու չի գտել ու որոշել է, որ պիտի վարձով ապրեն: Ես իհարկե համաձայնեցի, քանի որ այլ տարբերակ չու-
նեի: Դա ավելի շատ խնդրանք չէր, նրանք ուղղակի ինձ փաստի առաջ կանգնեցրին:Ասացի,որ թույլ եմ տալիս, բայց միայն թե ժամա-
նակավոր: 6 հոգու համար երկու սենյականոց բնակարանը շատ նեղ է, բացի այդ, թոռնիկս փոքր է, իսկ կրտսեր երեխաներս դպրո-
ցի դասերն են անում, միմյանց խանգարում են:
Արդյունքում ննջասենյակը տվեցինք երիտասարդ ընտան իքին, հյուրա սենյակը՝ երեխ աներիս, իսկ ես մնացի խոհանոցում: Արդեն
անցել է կես տարի, բայց նրանք դեռ իմ տանն են: Չեն աշխա տում, բայց զբոս նելու ու պաղպաղակի գումար ունեն, տուն ոչինչ չեն
բերում, կոմունալները ես եմ վճարում, բոլորին ես եմ կերակրում:

Հենց հետաքրքրվում եմ, թե արդյոք տուն չեն գտել, նրանք հավաստիացնում են, որ ակտիվ որոնումների մեջ են:Իսկ մի քանի օր ա-
ռաջ աղջիկս հայտնեց, որ հղի է: Ես ասացի, որ ուրախ եմ նրանց համար, բայց արդեն առանձնանալու ժամանակն է, ինչին փեսաս
պատասխանեց.
-Ուրեմն հարազատ աղջկադ՝ հղի վիճակում, մանկահասակ թոռանդ ուզում ես դուրս շպրտես տնից…
Հիմա հասկանում եմ, որ այս ամենը դեռ շատ երկար է շարունակվելու…
