Մայրիկս արդեն 73 տարեկան է․․․ Նա ինձ մի տոպրակ տանձ է տալիս և կարծես ներողություն խնդրում

Մայրիկս արդեն 73 տարեկան է․․․Նա ինձ մի տոպրակ տանձ է տալիս և կարծես ներողություն խնդրում։Մայրիկս 73 տարեկան է: Նա
ինձ մի տոպրակ տանձ է տալիս և կարծես ներողություն խնդրում.

-Աղջիկս, տեսքից այնքան էլ լավը չեն, բայց շատ համեղ են, քաղցր են, գիտեմ, որ սիրում ես, վերցրու:

Ես վերցնում եմ: Ես վերցնում եմ մորս պատրաստած մածունը, որը «պատահաբար մնացել է սառնարանում և ոչ մեկի պետք չէ»:
Նստում եմ մեքենաս, կրկին վերադառնում եմ քաղաք: Անդադար ինչ-որ տեղ եմ գնում…անվերջանալի գործեր…աշխատավայրում
խնդիրներ…

Ժամանակ առ ժամանակ փորձում եմ զանգել մորս կամ գնալ գյուղ՝ նրան տեսնելու: Հետս համեղ մի բան եմ բերում, մնում եմ 2 ժամ,
նորից հեռանում եմ՝ նայելով մորս թախծոտ աչքերին:Մայրս միշտ պարտադիր ասում է, որ բարակ եմ հագնված, պարանոցս բաց է,
դրա համար էլ հաճախ եմ հիվանդանում:

Վերջում էլ համբուրում և համաձայնվում է ինձ հետ, որ կյանքն իսկապես բարդ է և այնքան էլ հեշտ չէ ավելի շատ գալ:Միմյանցից 40
կիլոմետր հեռավորության վրա ենք ապրում: Վերջերս սկսել եմ ամեն օր զանգել մորս, լսում եմ նրա պատմությունները, որ կանաչին
լավ չի աճել,բայց ահա խնձորի պակաս այս տարի չկա,հարևանուհու աղջիկն է ամուսնացել,մորաքրոջս տղայի կնոջ մայրն է հիվան-դացել…

Ինձ այդ ամենը հետաքրքիր չէ, բայց համբերատար լսում եմ, գիտեմ, որ մորս համար դա շատ կարևոր է:Երբ նա շատ է սկսում գան-
գատվել, ասում եմ, որ վերջ տա, իսկ նա էլ տխուր պատասպանում է.

-Էլ ում բողոքե՞մ, եթե ոչ քեզ…

Ես այդ պահին ինձ իսկական տականք եմ զգում: Պատահում է, որ երբեմն չեմ դիմանում կարոտին, շտապում եմ նրա մոտ…մինչև
հասնում եմ, մայրս ինձ համար իմ սիրած ձուկն է պատրաստած լինում…Նրա տունը միշտ մաքուր է,տաք,կարծես չկան խնդիրներ…

Մայրիկ ջան, խնդրում եմ քեզ, միայն թե երկար ապրիր, ես չգիտեմ, թե ինչ է նշանակում ցանկանալ, բայց չկարողանալ լսել քո ձայ-
նը…գալ քո տուն, բայց քեզ չտեսնել….վախենում եմ մնալ առանց քո ջերմության:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика