Մամ, ինչ լավ կլինի, որ պապան չլինի, մենք այնքան լավ կապրենք,-ասաց դուստրս ամուսնուս հետ հերթական լեզվակռվից հետո

15 տարի է՝ ամուսնացած եմ: Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր, սակայն հետզհետե իմ կյանքը վերածվեց դժոխ-քի: Նա սկսեց հաճախակի խմել: Սկզբում միայն ինձ վրա էր ձեռք բարձրացնում, հիմա արդեն ծեծում է նաև ե-րեխաներին: Ոչ ոք նրան չի կարող երևէ բան հասկացնել, որովհետև հաջորդ օրն արդեն ոչինչ չի հիշում:

Մի քանի անգամ փորձել եմ հեռանալ, եկել է, խնդրել, իսկ վերջին անգամ սպառնաց, որ ծնողներիս կվնասի: Վախենում եմ նաև նրանց համար:Երեխաներս ամեն շշուկից վեր են թռչում: Հորը տեսնել չեն ուզում: Աղջիկս մի անգամ ասաց.

«Մամ, ինչ լավ կլինի, որ պապան չլինի, մենք այնքան լավ կապրենք»:

Նա փշրեց իմ ընտանիքը, իմ երեխաների անդորրը: Մի՞թե ես եմ մեղավոր: Եվ եթե նույնիսկ ես եմ մեղավոր, ին-չո՞ւ պիտի իմ սխալի պատճառով տուժեն երեխաները…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика