Ճակնդեղը փրկել է բազմաթիվ կյանքեր

Ճակնդեղը հարուստ է մարդու օրգանիզմին անհրաժեշտ հանքային աղերով, վիտամիններով, օրգանական թթուներով, սննդային մանրաթելերով, ֆիտոնցիդներով և մի շարք այլ օգտակար նյութերով: Հյութաբուժության մեջ ճակնդեղը, որպես կանոն, օգտագործվում է այլ բանջարեղենի տեսակների հետ: Դրանց հյութերի խառնուրդով կարելի է մի շարք հիվանդություններ բուժել:
Ճակնդեղը լավացնում է նյութափոխանակությունը, նպաստում մսի, ձկնեղենի և այլ յուղոտ կերակուրների դյուրամարսողությանը:

Այն բուժում է փորկապությունը, կանխում աթերոսկլերոզը, հիպո- և ավիտամինոզը: Ճակնդեղով կերակուրներին լավ է ավելացնել կաղամբ, սոխ, սխտոր, թրթնջուկ, եղինջ և վիտամիններով հարուստ այլ բանջարեղեն ու կանաչեղեն: Եթե որոշել եք սննդակարգում թարմ ճակնդեղ ներառել, սկզբնական չափաբաժինը չպետք է գերազանցի 1 թեյի գդալը:

Իսկ եթե անհանգստացնում են աղեստամոքսային համակարգի հիվանդությունները, լավ կլինի այն օգտագործել եփած վիճակում, որն իր օգտակարությամբ գրեթե չի զիջում թարմ ճակնդեղին: Սննդաբանները խորհուրդ են տալիս ճակնդեղը համադրել թթվասերով, բրնձով, կարագով և ձեթով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика