Ձմռանը, երբ մայրս պետք է վիրահատվեր, բոլոր բարեկամներս կորան մեր կողքից, բայց եղանակների տաքանալուն պես, բոլորը ի-
րար հերթ չտալով անկություն հայտնեցին հանգսանալ Սևանում գտնվող մեր ամառ անոցում․․․Մենք բառ իս բուն իմաստով կրակն
ենք ընկել: Մեր տունը գտնվում է Սևանա լճի ափին և երբ ամառը գալիս է, մեր բոլոր բարեկամները, ովքեր ողջ տարվա ընթացքում
ոչ մի անգամ չեն հիշում մեր մասին, նույնիսկ չեն շնորհավորում Ամանորը, սուրբ Զատիկը, սկսում են հերթով հիշել մեր մասին:

Իսկ ամռանը հերթ չեն տալիս, գալիս են ու գալիս:Պատկերացրեք ամեն տարի նրանք գալիս են, պետք է նրանց տեղավորել, ապահո-
վել սննդով,տանել զբոսանքի,մի խոսքով ողջ օրն անցնում է նրանց հյուրասիրելով,սենյակները մաքրելով և ամռան ավարտին պարզ-
վում էր,որ բոլորը հանգստացել են, իսկ մենք՝ ոչ: Մենք անցյալ տարի աշնանը մի փոքր վերանորոգեցինք մեր տունը և որոշեցինք,որ
ամռան ամիսներին կընդունենք զբոսաշրջիկների:
Որպես կանոն, առողջարանային քաղաքներում շատ աշխատանք չկա, հետևաբար, տուրիստական սեզոնի ընթացքում հարկավոր է
ավելին վաստակել: Բայց մեր բարեկամ ները սկսեցին հերթով հայտն վել: Եվ գիտե՞ք ինչն է ամենից շատ զայրացնում, երբ նրանք ի-
րենց ժամանման մասին տեղյակ են պահում 1 -2 ժամ առաջ, երբ արդեն ճանապարհին են:Գարնանը մայրիկիս պետք էր շտապ վի-
րահատություն, մենք գումար չունեինք և դիմեցինք մեր, այսպես, կոչված բարեկամներին, բայց նրանցից ոչ ոք չցանկացավ մեզ օգ-
նել, մեզ ասում էին. ինչու՞ վարկ չեք վերցնում և նրանցից ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչպես անցավ մայրիկիս վի րահատությունը, ոչ
մեկը ոչ միանգամ չզանգահարեց:

Եվ ահա, երբ շոգերը սկսվեցին, մի օր զանգ ստացանք. մենք շուտով կհասնենք: Ես առանց վարանելու ասացի, շատ լավ, վճարեք
քարտին և համեցեք:Գիտե՞ք ինչ ասացին. Եթե վճարելու ենք, կգնանք հյուրանոց, մենք էլ ուզում էինք ձեզ տեսնել, մի տարի է չենք
տեսնվել, էլ որ օրվա հարազատներն եք, որ մենք ձեր տանը մնալու համար պիտի վճարենք:
Ես ասացի. Դուք գիտեք, — ու անջատեցի հեռախոսը:
Կարծում եմ,որ ճիշտ եմ վարվել:
