-Ձեռքով չե՞ս կարողանում լվանալ, ին՞չ աման լվացող սարք․․․Դրա փոխարեն ինձ համար ավելի կարևոր բան կգնեմ

-Ձեռքով չե՞ս կարողանում լվանալ, ին՞չ աման լվացող սարք․․․Դրա փոխարեն ինձ համար ավելի կարևոր բան կգնեմ։Ես ու ամուսինս
միասին ապրել ենք 10 տարի: Սկզբում ապրում էինք վարձակալած բնակարանում, գումարը ոչ մի բանի չէր բավականցնում: Ստիպ-
ված էինք անվերջ տնտեսել: Հետո մեր կյանքը սկսեց կարգավորվել. հիփոթեք ձևակերպեցինք:

Միշտ միասին էիքն աշխատում, ամեն հարց լուծում, բայց այնքան գումար չունեինք, որ գնենք մեր ուզած տեխնիկան:Միայն թե հի-
փոթեքով տուն գնելուց հետո ամուսինս լրիվ փոխվել է, ագրեսիվ դարձել: Ես ստի պված եմ շատ աշխատել: Դրան գումարած ունեմ
երկու տարեկան երեխա, որին 1 տարեկանից տարել եմ մանկապարտեզ, որպ եսզի կարողանամ դուրս գալ դեկրետից:Ամուսինս աշ-
խատում է լավ գրասենյակում, որտեղ պիտի համապատասխանաբար հագնվի:

Երբեք գումարը չի ափսոսում իր համար թանկարժեք կոստյում կամ կոշիկներ գնելուն, բայց երբ ասացի, որ ինձ ու երեխային գար-
նանային կոշիկներ են պետք, թեթև վերարկու ու ևս մի քանի բան, նա պատասխանեց.

-Աշխատավարձդ կստանաս, կգնես: Էլ գումար չունեմ:

Աշխատավարձս կբավականացնի կոշիկ գնելուն, բայց չէ որ ուրիշ ծախսեր էլ կան,սնունդ է պետք,ճանապարհածախս, մանկապար-
տեզի վճար: Ամուսինս ինձանից շատ է վաստակում, բայց ամբողջ տան հոգսն ու երեխան ինձ վրա են: Ես զգում եմ, որ մենք վաղուց
արդեն նման չենք ընտանեկան զույգի. ամուսինս կրում է բրենդային հագուստ, իսկ ես ու որդիս շուկայից գնած էժան իրեր: Մի շա-
բաթ առաջ ամուսինս մեծ պարգևավճար էր ստացել, ասաց, որ նոր հեռուստացույց է ուզում գնել.

-Իսկ գուցե աման լվանալու սարք գնենք, ազատ ժամանակ չունեմ աշխատանքից հետո, մի կերպ եմ ոտքի վրա կանգնում, երեխայիս
հետ չեմ հասցնում ժամանակ անցկացնել:

-Էլ ի՞նչ կուզես: Ինչ սարք… Հեռուստացույցն ավելի կարևոր է, իսկ ամանները ձեռքով էլ կարող ես լվանալ:

Փորձեցի նրան հասկացնել, որ մենք ընտանիք ենք, չի կարող մեկի համար ամեն ինչ լավ լինել, իսկ մյուսը հոգնածությունից ուշաթա
փվել, բայց ամուսինս անկոտրում է:Խորհուրդ է տալիս ավելի շատ աշխատել ու գնել, ինչ որ ինձ պետք է: Բայց չէ որ այդ ափսեներով
միայն ես չեմ ուտում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика