Ձախ կողքի վրա քնելու այս հինգ առավելությունների մասին շատերը չգիտեն․․․Իսկ դուք ինչպե՞ս եք քնում։Եթե ուզում եք լինել ավե-
լի առողջ, գիշերվանից հետո զչգալ հոգնածություն և առավոտյան լավ տեսք ունենալ, կօգնի քնած ժամանակ ճիշտ դիրք ընդունելը:
Լավ քունն ազդում է առողջության վրա,սակայն քչերը գիտեն, որ քնած ժամանակ որոշակի դիրք ընդունելը նույնպես կարող է վա-
տացնել կամ լավացնել առողջությունը: Ըստ բժիշկների՝ ձախ կողքի վրա քնելը կամ ուղղակի պառկելը որոշիչ դեր է ունենում առող-
ջության վրա:
Ահա թե ինչ առավելություններ ունի այս դիրքում քնելը
1․ Այրոցի նվազում

Եթե կծու կամ մեծ քանակությամբ սնունդ ընդուն ելուց հետո ձեզ տանջում է այրոցը, ձախ կողքի վրա քնելով՝ կարող եք նվազեցնել
տհաճ ախտանիշները:
2․ Մարսողության լավացում

Մասնագետները վստահեցնում են, որ ձախ կողքի վրա քնելը նպաստում է մարսողության լավացմանը, քանի որ սնունդը հեշտութ-
յամբ է շարժվում նախատեսված ուղղությամբ:
3․ Սրտի աշխատանքի բարելավում

Սիրտը մարդու կարևորագույն օրգանն է: Ըստ բժիշկների՝ ձախ կողքի վրա քնելը նվազեցնում է սրտի վրա ծանրաբեռնվածությունը:
4․ Ավշային համակարգ

Շատերի մտքով չի էլ անցնում, թե օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար որքան կարևոր է ավշային համակարգը: Մարմնի ձախ
կողմը տվյալ համակ արգի համար դոմինանտ կողմն է, այդ իսկ պատճառով ձախ կողքի վրա քնելը օրգանիզմին՝ տոքսիններից ա-
զատվելու ավելի մեծ հնարավորություն կտա:
5․ Արյան շրջանառության համակարգի աշխատանքի լավացում

Արյան շրջանառության լավացում և երակների վարիկոզ լայնացման նվազեցում՝ ձախ կողքի վրա քնելու երկու մեծ առավելություն:
Հղի կանանց նույնպես խորհուրդ են տալիս քնել ձախ կողքի վրա: Դա բարենպաստ է ազդում և մոր, և պտղի վրա:
Ապրեք առողջ
