Հրատապ լուր․ Ադրբեջшնի ԶՈւ ներկшյшցուցիչները մոտեցել են Սյունիքի մшրզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է․․․

Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները երեկ կեսօրին սպիտակ դրո-շով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ դուք պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ղեկավար մա-մուլի խոսնակ Արևիկ Աբելյանը:

«Մեր տղաները կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և նրանից հանձնարարություն են ստացել, որ մեկ քայլ անգամ հետ չգնան: Ադրբեջանցիները նշել են, որ դրանք իրենց դիրքերն են: Մեր տղա-ներն ասել են՝ մենք ճիշտ դիրքերում ենք և չենք կարող հետ գնալ և առաջարկել են մի քիչ այնկողմ դիրքավոր-վել: Տեղ համայնքը 60 կմ սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ, այս պահի դրությամբ իրենք փորձում են հերթով մոտենալ մեր պաշտպանական հենակետերին, բայց մեր տղաները անդրդվելի են, իրենց տեղից չեն շարժվում, կանգնած հսկում են սահմանները»,- նշեց խոսնակը:

Արևիկ Աբելյանը նշեց, որ ադրբեջանցիների հետ զրույցը ադրբեջաներեն վարել է Արավուսի վարչական ղեկա-վար Արգամ Հովսեփյանը, որից հետո ադրբեջանցիներն առանց կոնֆլիկտի հեռացել են՝ ասելով, որ կգնան, կը-ճշտեն, սակայն թեման դեռ չի փակվել:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика