Հստակ որոշել եմ՝ այսուհետ որդուս չեմ թողնելու սկեսուրիս մոտ․․․Ահա, թե ինչու։Ինձ շտապ անհրաժեշտ էր մի քանի օր մեկնել աշ-
խատանքի պահով, և ամուսինս հրաժարվեց 3 օր մենակ մնալ երեխայի հետ: Այլ ճանապարհ չկար, ես ստիպված էի սկեսուրիս խնդ-
րել երեխային հոգ տանել: Անկեղծ ասած, ես այդ պահը հետաձգեցի մինչև վերջին րոպեն, քանի որ հաստատ գիտեի, որ դրանից հե-
տո իմ կյանքը շատ կփոխվի:

Դուք կմտածեք, որ ես խենթ եմ, բայց ես գրել էի մի ամբողջ ցուցակ,թե ինչ կարող է ուտել իմ որդին և ինչը` ոչ:Ես գրել էի, թե ինչ բա-
ռեր է նա արդեն հասկանում, ինչ կենդանիներ նա գիտի, ինչ խաղալիքներով է սիրում խաղալ:Ես նաև գրել էի նրա համար ժամանա-
կացույց, երբ որդիս պետք է քնի և նշել, որ ոչ մի դեպքում չպետք է խախտվի այս գրաֆիկը։
Եվ ահա, ես վերադառնում եմ երեք օր անց և իմ ամենավատ մղձավանջներն իրականացել էին: Այս օրերին նա անընդհատ նրան կե-
րակրել էր ամեն տեսակ տհաճ բաներով և բացատրում էր այսպես. «Ինչպե՞ս կարող ենք ուտել ու չտալ նրան»: Եվ ամենավատն այն
է, որ նա կորցրել էր իր քնի ռեժիմը:

Բայց ես այնքան երկար էի աշխատել,որպեսզի սովորեցնեմ նրան քնել և արթնանալ մեզ հետ միաժամանակ։Ցանկացած մայր կհաս-
կանա ինձ, թե որքան դժվար է երեխային ռեժիմին սովորեցնելը, և այժմ իմ բոլոր ջանքերը ապարդյուն դարձան: Ես այլևս երբեք չեմ
կարող թողնել որդուս նրա հետ,այլապես հաջորդ անգամ ես կարող եմ նրան ընդհանրապես չճանաչել:Իսկ դուք ուրախությամբ թող-
նո՞ւմ եք երեխաներին տատիկ-պապիկների հետ:
