Հունիսի 25-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ հավանական են անսովոր հանդիպումներ․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Գործերում նշանակալի հաջողությո ւնների կարող եք հասնել: Այսօր շատերը պատ րաստ կլինեն աջակ ցել ձեզ: Հին համախոհները հաճույքով իրենց վրա կվերցնեն ընդհ անուր խնդիրների մեծ մասի լուծումը: Լավ գաղա փարներ կհայտնվեն: Դրանք իրագործելու համար ուժեր պիտի ներդնեք և ինչ-որ բան սովորեք. դուք պատրաստ կլինեք դրան: Երեկոյան հաճելի ընկերա խմբում լավ հանգս-տանալու հնարավորություն կունենաք: Կարող եք հյուրեր ընդունել. բոլորի համար ուրախ կանցնի: Դրական հույզեր կստանան նաև նրանք, ովքեր կուզենան փոխել միջավայրը, նոր վայրերում լինել: Ե՛վ ծրագրված, և՛ սպոնտան ուղևորությունները հաջող կդասա-վորվեն:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ինքնատիրապետումը պահպանելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Շրջապատողների խոսքերն ու արարքները հաճախ ձեզ կհանեն հավասարակշռությունից, կստիպեն հուզվել: Կարևոր կլինի ոչինչ տաք գլխով չասելն ու չանելը: Ձեզ ժամանակ է պետք ստեղծված իրավիճակի շուրջ մտորելու համար: Դուք այն նոր լույսի ներքո կտեսնեք, հնարավորություններ կնկատեք, որոնց նախ-կինում ուշադրություն չեք դարձրել:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու և առօրյա հոգսերից շեղվել և նոր բան մտածել թույլ տվող ցանկացած զբաղմունքի համար: Շատ Ցուլերի այցի կգա ոգեշնչվածությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հրաշալի օր է: Դուք կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել գործերում, արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Շատ բաների ուրիշների նման չեք նայի: Սկզբում շրջապատողներին դա կզարմացնի, բայց ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել, իսկ իրենք մոլորվել են:Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև արժե-քավոր նվերներ ու հաճելի անակնկալներ: Դուք կյանքին լավատեսորեն կնայեք, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն: Այսօր առաջ եկած նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը ավելի ուշ կկարողանաք կյանքի կոչել:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ինքնատիպ գաղափարների և համարձակ որոշումների օր է, որոնք վերջում ճիշտ դուրս կգան: Հնարավոր են հաջող զուգադիպութ-յուններ, հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Աշխատեք գործերը չհետ աձգել. ինչքան շուտ դրանք ստան ձնեք, այնքան հեշտ կլինի հրաշալի արդյո ւնքի հասնելը:Երեկոն կուրա-խացնի լավ նորություններով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում լուծվի այն հարցը, որը վերջին շրջանում ձեզ հանգիստ չէր տա-լիս: Մտերիմների հետ հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան, զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Վառ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Շատ իրադարձություններ ձեզ կուրախացնեն, իսկ հեռվից ստացվող լուրերը հաճելիորեն կզար-մացնեն: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Շփումները շատ հաճելի կլինեն. զրուցելու և միասին ինչ-որ բանով զբաղվելու բան կլինի:Հնարավորություն կունենաք վերականգնել հին մասնագիտական կապերը, վերադառ-նալ փորձված գործընկերների հետ համագործակցությանը: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում և շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Ինտուիցիան անպայման կհուշի, թե դրանցից որն արժե ընդունել:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ օր է: Դուք հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում և լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում հետ գործ կունենաք: Նոր ծանոթությունները գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, հնա-րավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Կույսեր հարազատներից մեկի հետ կապված լավ լուրեր կստանան:Հա-վանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն հին ծրագրերի իրագործման հետ: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց մտածածն ու բաց չեք թողնի ձեր շանսը: Իսկ ուղեկցող ծախսերը շատ մեծ վնաս չեն հասցնի ձեր բյուջեին:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուք վճռական տրամադրված կլինեք ու կուզենաք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին: Դա հաճելի ու գովելի կլինի, բայց չի արդարացնի ո՛չ չմտածված արարքները, ո՛չ տաք գլխով ասված խոսքերը: Եթե սովորական շրջահայացությունը այսօր ձեզ չդավաճանի, դուք հրաշալի արդյունքների կհասնեք:Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները: Որոշ Կշեռքներ ուժեղ և ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն, մյուսները մոտեցում կգտնեն նրանց, ում հետ նախկինում հաշտ չէին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների համար: Կարող եք տանը իմպրովիզացված երեկույթ կազմակերպել: Հոգ չէ, եթե դրա համար հատուկ առիթ չլինի. բոլորի համար ուրախ կանցնի:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք չեք զղջա, եթե միանգամից անցնեք մտածածն իրա-գործելուն: Օգնել ցանկացողներ կգտնվեն: Ընդ հանուր գործերը կարող են երկա րատև ընկերության սկիզբ դառնալ: Այս տեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք:Հավանական են անսովոր հանդիպումներ, օրինակ՝ մարդկանց հետ, ո-րոնց դրական օրինակ եք համարում: Հետաքր քիր գաղա փարներ կհայտնվեն: Որոշ Կարիճներ կհասկանան, որ եկել է ապագայի ծրագրերը փոխելու ժամանակը և կսկսեն նոր ուղղությամբ շարժվել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այն անակն կալներով լի կլինի, և դա ձեզ շատ դուր կգա: Շատ համա րձակ փորձարկումներ հաջող կլինեն, իսկ ձեր անսովոր գաղափարները շատ դուր կգան շրջապատողներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, ան պայման կփոխեն իրենց կարծիքը: Նոր ծանոթ ները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:Օր-վա երկրորդ կեսը նու յնպես լավ կանցնի, բայց ավելի հանգիստ: Կարող եք վերա դառնալ հին գործերին: Դուք արագ կավար տեք դրանք: Հնարավորություն կուն ենաք լուծել կենցաղ ային խնդիրները, որոնք վերջին շրջանում բարդաց նում էին և՛ ձեր, և՛ ձեր մտե-րիմների կյանքը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ, հետաքրքիր օր է, որը միանման լավն է և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դուք լուրջ և ուշա-դիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք մյուսներից վաղ պի-տանի տեղեկատվություն ստանալ և ճիշտ կօգտվեք դրանից: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք զինաթափել մրցակիցներին և նրանց թողնել հետևում:Անձնական հարաբերու թյուններում հավա նական են դրական փոփոխություններ: Կմոռաց վեն վիրավո-րանքներն ու տարաձայնությունները, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք մտերիմների հետ միասին կյանքի կոչել:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ամեն ինչ չէ, որ հեշտ ու հարթ կընթանա, բայց դուք հանգստություն կպահպանեք: Հենց դա էլ թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել այնտեղ, որտեղ մյուսները սխալվել են, և առանց շեղվելու քայլել դեպի նպատակը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է:Օրը հարմար է նաև լրիվ նոր բանով զբաղվելու հա-մար: Որոշ Ջրհոսներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում և անհապաղ կիրառում կգտ-նեն դրանց: Երեկոն անսպասելի հանդիպումներ է խոստանում: Հյուր կարող են գալ մարդիկ, որոնց կարոտել էիք:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում հավանական են դրամական մուտքեր ու շահա-վետ գործարքներ: Որոշ Ձկներ նախանձելի գործարար հատկանիշներ կդրսևորեն ու նշանակալի հաջողությունների կհասնեն բիզ-նեսում, եկամուտների նոր աղբյուրներ կգտնեն:Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դրանք հեշտութ-յամբ կտրվեն: Դուք արագ կստանաք այն արդյունքները, որոնց ձգտում էիք: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Չի բացառվում գլխապտույտ ռոմանտիկ պատմության սկիզբը:
