Հորս արև ես կապ չունեմ Նիկոլի հետ․․․Արարատ Միրզոյանը սուտ երդում է տվել

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հիմա ամեն բան անում է հանուն Նիկոլ Փաշինյանի, ավելին, օրերս հայտարարել էր,որ «Փաշինյանի զինվորն է»։Բայց պարզվում է նոյեմբերի 9-ին նա լրիվ այլ տրամադրութ-յուններ է ունեցել, երբ հանդիպել է ցուցարարներին, ովքեր գնացել էին իշխանություններից պատասխան պա-հանջելու։

Այդ օրվա իրադրաձությունների կիզակետում գտնվող մի քաղաքացի մեզ պատմեց, որ նոյեմբերի 9-ի գիշերը, երբ Միրզոյանը հանդիպել է ցուցարարներին աղիողորմ լացել է և հայտարարել, որ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ․ «Երբ ցուցարարները հանդիպեցին Արարատ Միրզոյանին` նա ասաց «հորս արև ես կապ չունեմ Նիկոլի արածի հետ»»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիմա, երբ նա հպարտորեն քայլում է Փաշինյանի կողքին, ավելին, մասնակցում է «սգո երթ» շոուին, շատերը հասկանում են, որ նրա գիշերային լացը «կոկորդիլոսի արցունք է եղել», իսկ «հոր արև» սուտ երդվելը այս իշխանությունների համար մի բաժակ ջուր խմելու պես բան է։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика