Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ափսոսում եմ, որ գերիների վերադարձի մասով պետական մակարդակով ոչինչ չձեռնարկվեց։

Տխրահռչակ փաստաթղթում ընդամենը մեկ բառ էր պետք ավելացնել՝ գերիների վերադարձի և փոխանակու-մից հետո սկսել հողերը հանձնելու գործընթացը։

Հողերի հանձնման համար ժամկետ նշվում է, բայց մարդկային կյանքերի փրկելու և վերադարձի համար ոչ մի ժամկետ և պայման չկա․․․ Հիշեցնեմ, որ տեքստի վրա աշխատել են Հայաստանից և ժամանակ ունեցել են աշ-խատելու համար․․․ Սա անգրագիտություն է, թե՞ միտումնավորություն․․․»:
