Հոգեբանների անգին խորհուրդներ այն մայրերի համար, ովքեր նյարդայնանում են ամեն բանից․․․հետևեք այս կանոններին

Հոգեբանների խորհուրդներ հոգնած մայրիկների համար, ում նյարդայնացնում է ամեն բան, այդ թվում՝ սեփական երեխան Քրոնիկ հոգնածությունը կարող է բերել զգայական սպառվածության: Երբ ոչինչ անել չես կարողանում, ոչնչի ուժ չունես, իսկ երեխան անվերջ ուշադրություն է պահանջում, ժամանակի ընթացքում սկսվում վէ նյարդային հյուծվածություն։ Երեխայի ծնունդից հետո ցանկացած ծնող հասկանում է, որ այլևս իրեն չի պատկանում: Հիշե՛ք ձեր մասին հոգ տանելը, դա նաև հոգատարություն է հարազատների նկատմամբ, չէ որ մյուսներին էներգիա տալու համար առաջին հերթին դուք պետք է էներգիա ունենաք:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ծնողները, որոնք ձգտում են լավագույնը տալ երեխաներին, ավելի շուտ են սպառվում: «Կատարյալին» համապատասխանելու ձգտումը այնքան ուժ է խլում, որ ծնողները սկսում են երեխաների նկատմամբ անտարբեր դառնալ և նույնիսկ դաժան: Ձեր կորցրած էներգիան վերականգնելու միջոցներ փնտրեք: Ինչ-որ տեղ գնացեք առանց երեխայի, արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, մի սպասեք, որ հարազատները կռահեն, որ ձեզ օգնություն է պետք, այլ ինքներդ օգնություն խնդրեք:

Ձեզ վրա ժամանակ և փող ծախսեք: Երջանիկ մայրը երեխայի համար շատ ավելի կարևոր է, քան հերթական նոր խաղալիքը: Մի համեմատեք ձեզ մյուս մայրերի հետ, վերանայեք սեփական սպասումներն ու ձեր նկատմամբ պահանջները: Մի ձգտեք կատարյալ լինել: Դրա փոխարեն բավական լավ մայր եղեք

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика