Հնարավոր է ես սխալ էի․․․Երբեք ուրիշների երեխաներին նկատողություն չեմ անում, բայց այս անգամ չկարողացա լռել

Հնարավոր է ես սխալ էի․․․Երբեք ուրիշների երեխաներին նկատողություն չեմ անում,բայց այս անգամ չկարողացա լռել։Երեկ նստած
էի ավտոբուսի մեջ, տուն էի գնում: Կանգառում ավտոբուս բարձրացան մոտ 9-10 տարեկան մի խումբ դպրոցականներ, կողքիս նս-
տեց մի աղջիկ՝ լուռ, մի տեսակ կծկված:

Նրանց մեջ կար մեկը, ով շատ էր տարբերվում մյուսներից,բայց ոչ լավ հատկություններով: Հենց այդ տղան նայեց ընկրերներին, ինչ-
որ բան շշնջաց նրանց, և բոլորը միասին կողքիս նստած աղջնակին սկսեցին վիրավորել.

-Ծուռ աչք, թեք աչք…շաշ…

Աղջիկն ակնոցով էր, ակնհյատ էր, որ ունի տեսողության հետ կապված խնդիրներ: Խեղճն ամթոից արդեն քիչ էր մնում մտներ նըս-
տարանի տակ, սակայն ձևացնում էր, իբր չի լսում: Նրանց հետ էր նաև ուսուցչուհին, իսկ նա…ուղղակի ուշադրություն չէր դարձ-
նում: Մյուս մեծահասակները նույնպես:Հանկարծ համբերությունս սպառվեց: Մի փոքր առաջ եկա, որ «առաջնորդը» լսի, թե ինչ եմ
ասում, և բերանիցս ինքն իրեն դուրս թռավ.

-Իսկ դու չաղ ես: Գեր և ճարպոտ: Քեզ դուր եկա՞վ:

Ամբոխը լռեց: Տղան մտածեց մի րոպե, իսկ հետո շարունակեց.

-Ես գեր չեմ, բայց նա շաշ է: Նայիր նրա ծուռ աչքին:

-Հետո ինչ, դա բուժվում է, ասացի ես,- իսկ դու գեր ես: Ամբողջ կյանքում էլ այդքան չաղ կմնաս…Գեր…

Նկատեցի, որ ընկերներն ամեն մեկը մի կողմ անցան: Իսկ այդ «համարձակը» շարունակում էր քթի տակ կրկնել «ես գեր չեմ», սա-
կայն որոշեց ինձանից հեռու գնալ: Ես անդադար նրան էի նայում խիստ հայացքով: Երբ պտտվեցի դեպի աղջնակը, տեսա, որ հի-
ացած հայացքով ինձ է նայում: Ես ասացի.

-Տեսա՞ր, թե ինչպես է պետք նմաններին պատասխանել: Հիշեցի՞ր:

Երբ դպրոցականներն իջնում էին, ես հայացքով ճանապարհում էի այդ անշնորք տղային, նա արդեն կանաչել էր վախից: Երբ եկա
տուն, սկսեցի մտածել, թե ինչու են որոշ երեխաներ այդքան չար մեծանում, կարծես պատկերացում չունեն, թե ինչ է կարեկցանքը,
ամոթը…Հիմա սկսել եմ մտածել, արդյո՞ք ճիշտ վարվեցի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика