Հին չինական աղյուսակ, որի օգնությամբ 99% ճշտությամբ կարելի է բացահայտել ապագա երեխայի սեռը։
«Տղա՞, թե՞ աղջիկ կունենամ»․ այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլորին, որի պատասխանը մարդիկ փորձում են ստանալ բազմաթիվ ժողովրդական մեթոդների միջոցով։ Դրանցից ամենահինը չինական այս աղյուսակն է, որը ճշգրտությամբ ասում է երեխայի սեռը, չնայած գիտականորեն ապացուցված չէ։ Հին չինական այս աղյու-սակը հայտնաբերվել է Պեկինում՝ մի հոգևորականի դամբարանում։

Հայտնաբերվելուց հետո գտածոն բազմաթիվ ուսումնասիրությունների ենթարկվեց, որի արդյունքում հնէաբան-ները եկան այն միաձայն եզրակացության,որ աղյուսակը բավականին մեծ ճշգրտությամբ ցույցէ տալիս տարբեր ամիսներում սաղմնավորված պտուղների սեռը՝ կախված նաև սաղմնավորման պահին մոր տարիքից ։ Ի դեպ՝ աղյուսակը հիմնված է չինական լուսնային օրացույցի վրա։
Բնականաբար, գիտությունը ժխտում է ցանկացած մեթոդ, որը կարող է կանխատեսել սաղմնավորված կամ դեռ ևս չսաղմնավորված երեխայի սեռը,քանի որ մարդկային գործոնը դրանում բացակայում է։Այնուամենայնիվ, շա-տերը պնդում են, որ սրա շնորհիվ կարողացել են ճշգրիտ իմանալ իրենց ապագա երեխայի սեռը։ Այնուամենայ-նիվ, ահա ձեզ ենք ներկայացնում չինական աղյուսակը։ Դրանով կանխատեսելու համար ուշադրություն դարձ-րեք կնոջ՝ երեխայի սաղմնավորման պահին տարիքը, և երեխայի սաղմնավորման ամիսը։

Օրինակ՝ եթե կինը 25 տարեկան է,և պտուղը սաղմնավորվում է մայիս ամսին,ապա երեխան աղջիկ կլինի։ Կա-րող եք նաև աղյուսակի ճշգրտությունը ստուգել ձեր արդեն ծնված երեխաների համար՝ վերհիշելով նրա սաղմ-նավորման ամիսն ու ձեր կամ ձեր կնոջ տարիքն այդ պահին։ Դե ինչ, փորձեք և ասեք՝ աղյուսակը ճի՞շտ էր։ Աղյուսակի վրա նշված «Ա» և «Ի» տառերը համապատասխանաբար նշանակում են «արական» և «իգական»։
