Հիանալի վարսեր ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել միայն բնական միջոցներ

Մազերի չոր լվացում

Սովորաբար մազերը ջրով են լվանում, բայց կա նաև չոր միջոց: Այն իղեալական է այն պահի համար, երբ շւոապում եք:, և մազերը հարկավոր է կարգի բերել: Կարտոֆիլի օսլա քսել մազերին, իսկ 5 րոպե հետո չոր սրբիչով տրորել և սանրվել։

Շամպուն. Աշորայի հացի վրայի շերտը վերցնել, վրան եռացրած ջուր լցնել և կափարիչով փակել։ Երբ հացը փափկի, ձեռքով անջատել: Ա|ն տրորել, քսել գլխին, թողնել 5 րոպե և լվանալ։ Մազերը շամպունով կրկնակի լվանալու կարիք չկա: Կարելի է այն ցողել քացախի կամ կիտրոնի ջրով (1 Ճ.գդալ -1 լիտր ջուր)։

Ձվով շամպուն. Վերցնել 2 ձու, պատառաքաղով հարել, մի քիչ եռացրած ջուր լցնել և մազերը լվանալ: Եթե վարսերը չոր են, կարելի է մի քանի կաթիլ բուսական յուղ ավելացնել, եթե ճարպոտ՝ կամֆորայի յուղ։ Մազաթափության և խիստ թեփոտության, քորի ժամանակ խորհուրդ Է տրվում շաբաթական 3 անգամ գլուխը լվանալ եղինջի և տատրակի եփուկով: Դեղաբույսերը պետք Է լինեն հավասարաչափ քանակի։

Մեղրով շամպուն. Փափուկ մազեր ունենալու և աճի համար կարելի է պատրաստել մեղրով շամպուն։ Վերցնել 30 գ երիցուկ, վրան լցնել 100 գ եռացրած ջուր և թողնել 1 ժամ: Քամել և ավելացնել 1 ճ. գդա մեղր։

Նախապես լվացած մազերը լավ թրջել այս շամպունով, 30-40 րոպե հետո մազերը լվանալ տաք ջրով: Այն կարելի է կրկնել յուրաքանչյուր 12 օրը մեկ։

Գարեջուրը մազաթափության դեմ: Վերցնել 1 բաժակ գարեջուր (ցանկալի է՝ մուգ): Մազերը ցողել տաք ջրով, այնուհետև արմատներին կես բաժակ գարեջուր լցնել և գլուխը լավ մերսել՝ թողնելով 15 րոպե Այնուհետև վարսերը ցողել տաք ջրով և թրջել մնացած գարեջրով: Սագերը սանրել և թողնել՝ չորանան: Սովորաբար գարեջուրը լավ սնուցում է և հոտ չի թողնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика