Հարևանուհիս համարյա ամեն օր գալիս էր մեր տուն, իբր սրճելու և հեռուստացույց նայելու․․․Միայն հետո պիտի իմանայի նրա գալու իրական պատճառը

Հարևանուհիս համարյա ամեն օր գալիս էր մեր տուն, իբր սրճելու և հեռուստացույց նայելու․․․Միայն հետո պի-տի իմանայի նրա գալու իրական պատճառը։Ինչպես մենք դաս տվեցինք մեր հարևանուհուն,, ով գալիս էր հե-ռուստացույց դիտելու.. Ես ու կինս՝ Նինան հանգստյան օրերն անցկացնում էինք տնակում: Մեր ամառանոցը փոքրիկ հարմարավետ տնակ է՝ գեղեցիկ այգով։

Կարճ ասած փոքրիկ դրախտ երկրի վրա։ Մենք այնտեղ շատ հաճելի ժամանակ էինք անցկացնում, մինչև վեր-ջերս։ Վերջերս մեր հարևանուհուն սկսեց հաճախակի մեզ մոտ հյուր գալ։ Գալիս էր հեռուստացույց դիտելու ու հետո ես նկատեցի, որ դարձել է մեր մշտական հյուրը։ Նա պարտադիր մեզ հետ ճաշում էր ու հետո գնում տուն։

Ու մի օր, երբ նա կրկին եկավ, նրան ասացի, որ մեր հեռուստացույցը չի աշխատում։ Նա տխրեց ու կարծես չէր ուզում գնալ։ Բայց կինս նրան չառաջարկեց նստել և նա գնաց։ Հաջորդ հանգստյան օրը, երբ մենք եկանք ամա-ռանոց, նա մոտեցավ, ես անմիջապես ասեցի․Հեռուստացույցը դեռ չեմ վերանորոգել։ Մենք մտանք տուն ու մի քանի րոպե անց դուռը թակեցին․ ներս մտավ մի կաթսա ձեռքին ու ասաց․

— Ներեցեք ինձ, ես արդեն ընտելացել եմ ձեզ, գիտեք ես մենակ եմ ապրում և ձեզ հետ ճաշելը մեծ հաճույք է պատճառում ինձ, ես մանթի եմ պատրաստել, եկեք միասին ճաշենք։

Այդ օրվանից մեր վերաբերմունքը փոխվեց նրա նկատմամբ։ Նա պարզապես մտերիմների կարիք ունի։ Նա դարձավ մեր ընտանիքի մոտ ընկերը և կնոջս շատ է օգնում։ Ավելի ճիշտ կլիներ, որ հենց սկզբից նա անկեղծ ասեր, թե ինչու է մեզ մոտ գալիս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика