Հարևանուհիս դժբախտ ավտովթարի հետևանքով կորցրել էր ամուսնուն․․․1 տարի անց նա այնպիսի մի բան ասաց, որ մինչ երբեք
չեմ մոռանա։Անցյալ տարի մեր հարևանուհին կորցրեց ամուսնուն՝ ճակատագրական ավտովթարի հետևանքով։ Տղամարդն ընդա-
մենը 52 տարեկան էր, նա աշխատանքից տուն էր վերադառնում մեքենայով, երբ նրան վթարի էր ենթարկել մի դեռահաս։ Ամուսին-
ները միասին ապրել էին 28 տարի․․․

Ու ամենից շատ ես խղճում էի նրա կնոջը, ով երեխաներից ու թոռներից շատ էր սգում։Վերջերս տեսա նրան բակում։ Միայն 1 ամիս
առաջ է սկսել տանից դուրս գալ։ Մոտեցա, սկսեցի զրուցել հետը։ Նա պատմեց, որ այդ օրը ամուսնու գրպանում գտել են երկու հատ
գնացքի տոմս ու հյուրանոցի ամրագրման մասին վկայող փաստաթղթեր։ Նա կնոջ համար անակնկալ էր ուզում անել․ վերջապես
պիտի գնային ծով, ու այդ ուղևորության մասին երկուսն էլ վաղուց էին երազել․․․
-Ինչպե՞ս դիմացաք այս ամենին, -հարցրեցի հարևանուհուս։

Նրա աչքերը լցվեցին։ Ես հասկացա, որ սխալ բան ասացի, զղջացի իսկույն, բայց նա բռնեց ձեռքս՝ հասկացնելով, որ ամենին ինչ
կարգին է։
-Այն օրը, երբ մենք ամուսնանում էինք, խոստացանք միմյանց, որ ամեն անգամ միմյանց հրաժեշտ տալուց կասենք «սիրում եմ քեզ»։
Սկզբում շատ հեշտ էր, հետո երբ ծնվեցին երեխաները, ավելացան կենցա ղային խնդիրները, խոստումը պահելը դժվար էր, բայց,
միևնույնն է, չէինք խախտում այն։ Հիշում եմ դեպքեր,երբ մենք երեկոյան վիճում էինք, իսկ առավոտյան նա պիտի գնար աշխատան-
քի, ես մի կերպ հավաքում էի ուժերս ու կիսաձայն ասում էի, որ սիրում եմ։

Պատահել է անգամ, երբ չեմ ցանկացել ասել դա, ուղղակի թղթի վրա եմ գրել, տվել, բայց չի եղել մի օր, որ սեր չխոստովանենք իրար։
Ու այդ դժբախտ օրն էլ բացառություն չէր։ Նախորդ երեկոյան մենք վիճել էինք, առավոտյան որոշեցի ձևացնել, թե չեմ տեսնում, որ
նա արդեն գնում է։ Բայց մտովի խնդրում էի, որ համբուրի ինձ ու հրաժեշտ տա։ Այդպես էլ եղավ։ Վերջին անգամ ասացինք, որ սի-
րում ենք միմյանց․․․
Հիմա ես հանգիստ եմ,ես կարողացա դիմանալ,իմ մեջ ուժ գտա, որովհետև գիտեմ,որ հասցրել եմ նրան ասել ամենակարևորը․․Հենց
նրա վերջին «Սիրում եմ քեզ»-ն է ինձ մինչ օրս ապրեցնում․․․
