Հարևանուհիս ամուսնալուծված է, դրա համար ամուսինս նրան օգնում էր տան գործերում․ Մի օր էլ թե․․․Չեմ հասկանում ամոթ-աբուռ ասվածը իր համար չէ՞

Հարևանուհիս ամուսնալուծված է, դրա համար ամուսինս նրան օգնում էր տան գործերում․ Մի օր էլ թե․․․Չեմ հասկանում ամոթ-
աբուռ ասվածը իր համար չէ՞։Մի ծանոթ ունեմ, նրան ընկերուհի անվանել չեմ կարող, բայց հարևաններ ենք, հաճախ ենք շփվում,
երբեմն միասին գնում խանութ, սուրճ խմում:

Նա ամուսնալուծված է, ունի մեծ աղջիկ, որն ընտանիքի հետ միասին ապրում է Ռուսաստանում:Հարևանուհիս միայնակ է բնակ-
վում երկու սենյականոց տանը: Ու մոտ 1 տարի առաջ նա որոշեց դուրս գալ գործից և ապրել տարիների ընթացքում կուտակած
գումարով: Բայց սարսափում եմ, երբ տեսնում եմ, թե նա ինչպես է տնտեսում գումարը:

Նա անգամ կարող է հաղորդում նկարահա-նել և այն անվանել «Ինչպես գոյատևել ամսական 7000 դրամով»:Ծանոթս սովորել է, որ
ամեն անգամ, երբ իր տանը որևէ մի բան է փչանում, կարելի է իմ միջոցով դիմել ամուսնուս,որ նա ամեն ինչ նորոգի, բնականաբար՝
անվճար:

Խոսքը գնում է սանտեխնիկայի, հոսանքի և այլ մանրուքների մասին:Ամուսինս մեկ օգնեց, երկուս… Բայց նորից օգնության կարիք
կա, այս անգամ էլ մսաղացն է փչացել: Զանգել է ու ասում.

-Թող ամուսինդ օգնի, հա՞: Միևնույնն է հիմա արձակուրդի մեջ է ու անելու բան չունի:

Ես այնպես մոլորվեցի, երբ լսեցի նրա ասածները: Անկեղծ՝ ինձ համար նման աներեսությունը անսպասելի էր: Ես դեմ չեմ օգնելուն,
բայց այս դեպքում մարդն ինքն է ընտրել տնտեսելու, այլ ոչ թե աշխատելու տարբերակը: Նա ի վիճակի է գումար վաստակել, բայց չի
ուզում, դրա փոխարեն ապրում է ամեն ինչից զուրկ ու դեռ մի բան էլ ուրիշներին է նեղություն պատճառում:Հիմա ուզում եմ այս ան-
գամ էլ օգնության ձեռք մեկնել նրան, որովհետև գիտեմ,որ շատ գումար չունի, բայց ամուսինս էլ նյարդայնանում է, երբ նրան դիմում
եմ ուրիշների գործերն անելու խնդրանքով:

Դե ինձ ասեք, ինչպես վարվեմ, որ ճիշտ լինի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика