Հարսս քաղաքից ա, առաջին անգամ տղուս հետ եկել էր մեր տուն հետներս ծանոթանալու, բայց հլը ներս չմտած նենց բան ասեց, որ ամուսինս իրան էլ, տղուս էլ տանից դուրս հանեց ու․․․Մենք գյուղում ենք ապրում, գոմ ունենք,, ես ու մարդս անասուն ենք պահում, տես էլ քաղաքում ա աշխատում, ապրում:

Գիտեինք, որ արդեն երկար ժամանակ ա իրանց գործի տեղից մի հատ աղջկա հետ ա շփվում ու ամեն ինչ լուրջ ա, մենք էլ ասեցինք՝ դե բե, ծանոթանանք էտ աղջկա հետ:Էկավ էտ օրը ու սպասում էինք, թե երբ են տեղ հասնելու, մեկ էլ պատուհանից ես ու մարդս լսեցինք էտ աղջկա ձենը, որ տղուս ասում ա՝ յախք, էս ի՞նչ հոտ ա գալիս, ես ստեղ չեմ ապրի:

Տղես էլ ասում էր՝ հա դե ստեղ չենք ապրելու, քաղաքում ենք ապրելու:Մարդս էտ սաղ լսեց, գժվեց, հելավ ու մինչև իրանց ներս գալը էրկուսն էլ ասեց՝ ոտ չդնեք դե էս տուն, որ յախք ա ու ստեղ չեք ուզում ապրեք: Էրկուսդ էլ հիմա իրար ձեռք եք բռնում ու ստեղից մաքրվում եք:

Տղես ու հարսս շշմած նայում էին, հետո տղես ուզում էր խոսար հոր հետ, համոզեր, էն էլ տեսավ չի կարում, տենց թողեցին գնացին:

Սիրտս ցավում ա, մեր եմ ես, միշտ երազել եմ, թե ոնց եմ ծանոթանալու հարսիս հետ ու տեսեք, թե արդյուքում ինչ ստացվեց:
