Հարսս մեր տուն եկած օրվանից իմ կարծիքը երբեք հաշվի չի առել․․․Նա սպառնում է ինձ ու ցանկանում է խլել տունս։Հարսս այն օր-
վանից, երբ եկավ մեր տուն,իմ կարծքիը ոչ մի անգամ հաշվի չի առել։Ես սկզբում ինքս ինձ համար որոշեցի, որ նա շատ երիտասարդ
է, դրա համար էլ փորձում էի ըմբռնումով մոտենալ։ Սակայն ժամանակի հետ հասկացա, որ տարիքն ընդհանրապես կապ չունի, ուղ-
ղակի նա անդաստիրակի մեկն է։

Երբ որդիս ու հարսս առանձնացան, նա առհասարակ դադարեց պատասխանել իմ զանգերին։Որդիս կնոջ հետ ապրում է 1-սենյա-
կանոց բնակարանում, որը մեզ ժառանգել են ամուսնուս լուսահոգի ծնողները։ Իսկ ես ու ամուսինս բնակվում ենք 3-սենյականոցում,
մեր հալալ քրտինքվ գնած տան մեջ։Ուրիշ երեխաներ չունենք, դրա համար էլ ուրախ էինք, երբ մեր միակ որդին ամուսնանալուց հե-
տո մնաց մեզ հետ։
Բայց հարսս ինքը պնդեց, որ առանձնանան։ Մենք առանց մի խոսք ասելու նրանց տվեցինք փոքր տան բանալին։ Իսկ հիմա այդ հա-
մառ աղջիկը աչք է դրել մեր 3-սենյականոցի վրա։ Նա համարում է, որ տեղափոխվելու ժամանակն է․ այսինքն ես ու ամուսինս պիտի
ապրենք 1 սենյակի մեջ, իսկ իրենք էլ վայելեն մեր սեփականությունը։Ես նրան ասում եմ․

-Աղջիկ ջան, այսքան տարի ամուսնացած եք, կոնկրետ դու ի՞նչ ես արել հանուն ձեր ընտանիքի բարեկեցության։ Օրինակ ես ամուս-
նուս հետ հավասար ամբողջ կյանքում աշխատել եմ, դրա համար էլ տուն ենք գնել, վերանորոգել ենք։ Հիմա ինչու՞ պիտի տամ քեզ,
եթե ինքս էլ այստեղ վատ չեմ ապրում։

Իսկ նա ի պատասխան սպառնում է, որ թույլ չի տա տեսնել երկու թոռներիս։ Ինձ էլ շատ պետք է, թող չթողնի։ Միևնույնն է, իր պես
աներես ու անդաստիրակների է մեծացնում, փչացնում է խեղճերին։Ամուսինս մեկ-մեկ ակնարկում է, որ սխալ եմ, իսկ ես չեմ պատ-
րաստվում զիջել։ Երկուսն էլ մեծ ու հասուն մարդիկ են, եթե իրենց դուր չի գալիս մեր տվածը, թող աշխատեն ու ավելի լավը գնեն։
