Հարսս հիվանդանոցների դռներից տուն չի գալիս, չգիտեմ ինչն է այդքան երկար բուժում․․․

Հարսս հիվանդանոցների դռներից տուն չի գալիս,չգիտեմ ինչն է այդքան երկար բուժում․․․ Երեկ հարսս է զանգել, կրկին նույն խնդ-
րանքով: Ասում է՝ կարո՞ղ ես երեխաների հետ մնալ երեքշաբթի օրը: Նա կրկին որոշել է ինչ-որ բժիշկի մոտ գնալ:Չէ, կկարծեք թե ես
չեմ սիրում թոռնիկներիս, ես խելագարվում եմ տղաների համար, ինձ համար դժվար չէ, ես հաճույքով եմ նրանց հետ ժամանակ անց-
կացնում:

Բայց ինձ համար անհասկանալի է հարսիս պահվածքը.օրական 5-6 տեսակի դեղ է խմում, չգիտես ինչն է բուժում…Հարսս 32 տարե-
կան է, երկու տարի առաջ է ունեցել երկրորդ բալիկին: Չի աշխատում: Ավագն ընդամենը 5 տարեկան է:Երկրորդ ծննդաբերությու-
նից հետո Աննան անդադար գանգատվում է մեջքի կամ ոտքերի ցավից, մի օր գլուխն է պտտվում, մի օր ձեռքերն են շուտ հոգնում:

Նա շատ ժամանակ և ահռելի գումարներ է վատնում բժիշկների վրա: 60 տարեկան եմ, իսկ այդ պոլիկլինիկայում 10 տարի չեմ եղել:
Հենց գնում ես բժիշկի, սկսում են ինչ-որ հիվանդություններ գտնել: Մի՞թե Աննան չգիտի, որ գոյություն ունեն ցավազրկող հաբեր, մի
հատ խմում ես և քեզ լավ ես զգում:

Ես արդեն գրեթե վստահ եմ, որ Աննան այդպես ուղղակի փախնում է երեխաների և տան հետ կապված պարտականություններից:
Այն օրն էլ ասաց, որ բժիշկն իրեն խորհուրդ է տվել գնալ առողջարան, սակայն նա չի պատրաստվում իր հետ տանել երեխաներին,
այլապես բուժումը ոչ մի օգուտ չի տա:Խնդրում եմ, ասեք ինձ, մի՞թե կնոջ ու 2 երեխաների մոր համար դա պատշաճ պահվածք է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика