Հարսս լրիվ կապերը թողել է․․․Որդիս սոված է մնում, իսկ ինքը ոչ պատրաստում է, ոչ էլ մթերք գնում

Հարսս լրիվ կապերը թողել է․․․Որդիս սոված է մնում, իսկ ինքը ոչ պատրաստում է, ոչ էլ մթերք գնում։Մի քանի օր առաջ որդիս եկել
էր իմ տուն: Ես էլ բորշչ էի պա տրաստել, առաջարկեցի, իսկ նա սիրով համա ձայնվեց: Հետո պյուրե ու կոտլետ առաջարկեցի, էլի
ցանկացավ ուտել: Դրանից հետո մի քանի օր շարունակ նա ամեն օր գալիս էր հաց ուտելու:

Այնպես չէ, որ ուրախ չեմ, բայց անհանգստացա, ու որոշեցի հետաքրքրվել, թե ինչ է կատարվել: Որդիս խոստովանեց, որ կինը դա-
դարել է իր համար ուտելիք պատրաստել:Որդիս մեծ մարդ է, ամուսնացած, 5 տարեկան աղջիկ ունի: Պաշտում եմ և որդուս, և թոռ-
նուհուս:

Հարսիս էլ էի շատ սիրում, բայց հիմա վերաբերմունքս նրա հանդեպ փոխվել է:Նախկինում որդիս խոշոր ձեռնարկությունում էր աշ-
խատում, լավ պաշտոն էր զբաղեցնում, բայց հետո ընկերությունը սնանկ ճանաչվեց: Հենց այդ ժամանակ էլ թոռնիկիս՝ մանկապար-
տեզի հերթը եկավ, իսկ հարսս դուրս եկավ իր նախկին աշխատանքին:Արդեն 1 տարի է անցել, բայց որդիս չի կարողանում նորմալ
գործ գտնել: Հարսս սկզբում աջակցում էր նրան, հույս տալիս, որ ամեն բան կկարգարվորվի, լավ կլինի:

Մի քանի ամիս նրանք ապրում էին հարսիս աշխատավարձով, որը բավականին բարձր է: Նշեմ, որ տղաս էլ էր շատ լավ աշխատա-
վարձ ստանում, հարսս դեկրետում ոչ մի բանի կարիք չի ունեցել, անհոգ զբաղվել է երեխայի խնամքով:Ու հիմա արդեն մոտ 1 ամիս
է, ինչ նա ամուսնուն հանգիստ չի տալիս: Ամեն երեկո վեճեր, սկանդալներ: Ինքը աշխատավայրում է սնվում, երեխան՝ մանկապար-
տեզում, գործից հետո էլ գնում է իր մոր տուն, ընթրում են մայր ու աղջիկ, նոր գալիս տուն:

Առհասարակ մթերք չի գնում, ու դրա համար էլ որդիս ճարահատյալ գալիս է իմ տուն:Բայց մի՞թե սա ընտանիք է կոչվում: Չէ որ իմ
տղան միշտ այդպիսին չի եղել, ուղղակի մեր քաղաքում աշխպատանք գտնելն իսկապես շատ բարդ է:Կարծում եմ, որ ամուսնալուծ-
ությունը սարերի հետևում չէ: Որդիս էլ արդեն արել է հետևություններ ու հասկացել, թե ով է իրականում իր կինը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика