Հարսս առավոտից-իրիկուն պոլիկլինիկայից դուրս չի գալիս․․․չգիտեմ, ինչն է այդքան երկար բուժում

Հարսս առավոտից-իրիկուն պոլիկլինիկայից դուրս չի գալիս․․․չգիտեմ, ինչն է այդքան երկար բուժում։Երեկ հարսս է զանգել, կրկին
նույն խնդրանքով: Ասում է՝ կարո՞ղ ես երեխ աների հետ մնալ երեքշաբթի օրը: Նա կրկին որոշել է ինչ-որ բժիշկի մոտ գնալ:

Չէ, կկարծեք թե ես չեմ սիրում թոռնիկներիս, ես խելագարվում եմ տղաների համար, ինձ համար դժվար չէ, ես հաճույքով եմ նրանց
հետ ժամանակ անցկացնում: Բայց ինձ համար անհասկանալի է հարսիս պահվածքը.օրական 5-6 տեսակի դեղ է խմում,չգիտես ինչն
է բուժում…

Հարսս 32 տարեկան է, երկու տարի առաջ է ունեցել երկր որդ բալիկին: Չի աշխատում: Ավագն ընդ ամենը 5 տարեկան է: Երկրորդ
ծննդաբերությունից հետո Աննան անդադար գանգատվում է մեջքի կամ ոտքերի ցավից, մի օր գլուխն է պտտվում, մի օր ձեռքերն են
շուտ հոգնում:

Նա շատ ժամանակ և ահռելի գումարներ է վատնում բժիշկների վրա:Ես 60 տարեկան եմ, իսկ այդ պոլիկլինիկայում 10 տարի չեմ ե-
ղել: Հենց գնում ես բժիշկի, սկսում են ինչ-որ հիվանդություններ գտնել: Մի՞թե Աննան չգիտի, որ գոյություն ունեն ցավազրկող հա-
բեր, մի հատ խմում ես և քեզ լավ ես զգում:

Ես արդեն գրեթե վստահ եմ, որ Աննան այդպես ուղղակի փախնում է երեխա ների և տան հետ կապված պարտականություններից:
Այն օրն էլ ասաց, որ բժիշկն իրեն խորհուրդ է տվել գնալ առողջարան, սակայն նա չի պատր աստվում իր հետ տանել երեխաներին,
այլապես բուժումը ոչ մի օգուտ չի տա: Խնդրում եմ, ասեք ինձ, մի՞թե կնոջ ու 2 երեխ աների մոր համար դա պատշաճ պահվածք է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика