Հարսը պիտի սկեսուրիս 2 ժամ շուտ արթնանա, 2 ժամ ուշ էլ քնի․․․Էլ չէի դիմանում այդ ամենին։Այս գարնան ավարտին ամուսինս
առաջարկեց ամառն անցկացնել իր ծնողների ամառանոցում:Մենք երկու երեխա ունենք. որդիս 9 տարեկան է,իսկ աղջիկս՝ 7 ամսա-
կան: Դե ես էլ մտածեցի, որ երկուսին էլ չի խանգարի բնությունն ու մաքուր օդը: Բացի այդ ամուսինս վստահեցնում էր, որ իր ծնող-
ները դեմ չեն, ընդհակառակը, ուրախությամբ ժամանակ կանցկացնեն թոռների հետ:

Որոշեցինք,որ մենք կգնանք, իսկ ամուսինս կգա մեզ մոտ բոլոր հանգստյան օրերին:Ես ուրախ էի,որ ամառը լավ ու հաճելի անցկաց-
նելու հնարավորություն ենք ստացել: Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, սխալվում էի…Սկեսուրս ու սկեսրայրս միրգ ու բանջա-
րեղեն են աճեցնում իրենց հողամասում, ու հաճախ գնում են քաղաք՝ բերքը վաճառելու:
Ու հենց առաջին անգամ, երբ նրանք պատրաստվում էին գնալ առևտրի, սկսեսուրս ասաց, որ մինչ իրենց վերադարձը անեմ տան
բոլոր գործերը ու ուտելու բան պատրաստեմ: Մեծ տան մեջ ամեն ինչ իրար խառնելու համար որդուս ընդամենը մի քանի րոպե է
պետք, իսկ փոքրս անդադար պահանջում է իմ ուշադրությունը: Ես այնքան լարված էի ու այնպիսի սթրեսի մեջ էի, որ քաղաքում եր-
բեք նման զգացողություն չեմ ունեցել:
Բնությունը վայելելու մասին խոսք չէր կարող գնալ:Սկեսուրիս հետ պայմանավորվել էինք, որ հողամասի աշխատանքներն իր վրա
են, իսկ ես զբաղվում եմ տան մաքրությամբ և ուտելիք պատրաստելով: Քանի որ աղջիկս գիշերը մի քանի արթնանում է, ես մինչ ե-
րեկո ուժասպառ եմ լինում: Ու դրա համար էլ երեխաներիս պառկացնում եմ ժամը 9-ին, ու ես էլ նրանց հետ միասին քնում եմ:

Ես վստահ էի, որ սկեսուրիս հետ լեզու եմ գտել: Առհասարակ, նրանց այնքան էլ լավ չէի ճանաչում, քանի որ միշտ հանդիպել ենք մի-
այն առիթներին: Սա մեր միասին ապրելու առաջին փորձն էր, ու ինձ թվում էր, որ ամեն ինչ հրաշալի է:Բայց էլի սխալվում էի…
Երբ հերթական անգամ եկավ ամուսինս, ասաց, որ մայրը զանգել է իրեն ու բողոքել ինձանից: Նեղացած է, քանի որ իրեն չեմ օգնում
հողամասում, քնում եմ բոլորից շուտ ու առհասարակ, լավ հարս չեմ, եթե սկեսուրից ու սկեսրայրից շուտ եմ քնում ու ավելի ուշ արթ-
նանում: Բայց այն, որ գիշերվա կեսն արթուն եմ մնում, դա ոչ մեկին չի հետաքրքրում:
Բացի այդ, սկեսուրիս բարկացրել է այն փաստը, որ դստերս անկողինը չեմ փոխում ամեն օր. դա իր կարծիքով հակասում է հիգիե-
նայի կանոններին:Գուցե ես անթերի տան տնտեսուհի չեմ, բայց չեմ հասկանում, թե ինչու պիտի դուրս գամ կաշվիցս, միայն թե գո-
հացնեմ սկեսուրիս…Հաջորդ օրը հավաքեցի իրերս ու ամուսնուս հետ վերադարձանք քաղաք:
