Հարազատ մայրս կնոջս հանգիստ չէր տալիս և դրա համար մենք այսպիսի բան որոշեցինք․․․

Հարազատ մայրս կնոջս հանգիստ չէր տալիս և դրա համար մենք այսպիսի բան որոշեցինք․․․Ուզում եմ պատմել ընտանիքիս պատ-
մությունը:

Ես ապագա կնոջս հանդիպել եմ համալսարանում: Մենք սկսեցինք ընկերու թյուն անել, սակայն ժամանակի ընթացքում նա դարձավ
կյանքիս իմաստը: Ընտանիք կազմելու որոշումը մենք շատ շուտ կայաց րեցինք:Այդ պահին ուսան ողներ էինք, և հարսանիքից հետո
առանձին ապրելու տեղ չունեինք: Եվ իմ ծնողները, և կնոջս մայրն առաջարկում էին իրենց հետ ապրել:

Ես որոշեցի, որ ապրելու ենք իմ ծնողների հետ, քանի որ տղամարդը պիտի կնոջը բերի իր տուն, այլ ոչ թե հակառակը:Մենք սկսեցի-
նք ապրել իմ հայրական տանը: Սակայն որոշմանս համար շուտով զղջացի:Մայրս ոչ մի կերպ լեզու չէր գտնում կնոջս հետ: Նա ամեն
քայլափոխին նկատողություններ էր անում նրան: Մարիամը լռում էր, ամեն ինչ անում էր սկեսուրի ասածով:

Մարիամը երբեք ինձ չէր գանգատվում: Բայց ես ինքս հասկացա, որ պիտի խառ նվեմ: Խոսե ցի մորս հետ, խնդրեցի նրան, որ կնոջս
քիչ նեղացնի, գուցե Մարիամը դեռ լավ տանտիկին չէ, բայց ես սիրում եմ նրան՝ անկախ ամեն ինչից:Մայրս չէր ուզում զիջել: Երբ դի-
մեցի հորս, նա ասաց, որ մայրս իրավացի է. նա է տանտիրուհին, իսկ երեխաները պիտի իրեն լսեն: Արդյունքում բանը հասավ նրան,
որ Մարիամն առաջարկեց տեղափոխվել իր մոր տուն:

Երբ ծնողներս իմացան, որ կարող ենք այնտեղ ապրել,ինձ կանգնեցրեցին փաստի առաջ.եթե ես գնամ զոքանչիս տուն ապրելու, կա-
րող եմ մոռանալ ծնողներիս մասին:Մեզ համար այդ պահին միակ տարբերակն առանձին ապրելն էր:Ես սկսեցի հեռակա սովորել,որ-
պիսի կարողանամ աշխատել և վճարել մեր վարձակալած բնակարանի համար:

Կինս ավարտեց ուսումը, լավ աշխատանքի տեղավորվեց:Մենք երկուսս էլ սկսեցինք բավականին մեծ գումար վաստակել, գնեցինք
մեր սեփական բնակարանը:Իսկ ծնողներս, չնայած այն բանին, որ մենք գնացինք առանձին ապրելու, այլ ոչ թե կնոջս մոր հետ, միև-
նույնն է հետս չեն խոսում:Մենք արդեն մտածում ենք երեխաներ ունենալու մասին: Հույս ունեմ, որ թոռներին տեսնելու ցանկությու-
նը կստիպի ծնողներիս վերանայել վերաբերմունքը մեր հանդեպ:

Ես շատ եմ գնահատում իմ երիտասարդ ընտանիքը: Մենք փորձում ենք միմյանց համար հիմք լինել: Ես վստահ եմ, որ կինս նույնպես
դեմ կգնար ծնողներին՝ հանուն ինձ:Ես շնորհակալ եմ ծնողներիս՝ կյանքի փորձի համար. դրա շնորհիվ մենք այժմ անկախ, ինքնու-
րուն ենք, և ինքներս ենք ղեկավարում մեր կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика