Բաղադրիչներ Խմորի համար՝ թթվասեր — 200 գ ալյուր — 350 գ աղ — 1 պտղունց սոդա — 0,5 թ/գ Միջուկի համար՝
հավի միս — 500 գ (աղացած)
սոխ — 2 գլուխ սխտոր —
5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի)
աղ — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի «Տոտիկները» ձևավորելու համար՝ աղի ձողիկ — 300 գ ձու — 1 հատ չորահաց — ըստ ճաշակի (փշրանքներ)
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը:
Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:

Խմորը թողնում ենք, որ հանգստանա: Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք: Լավ խառնում ենք: Խմորը գտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում: Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկն այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:
Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում: Եզրերը վրա ենք բերում և ամրացնում: Մեջտեղից հավասար կիսում ենք:
Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:
Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ: Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ մարմանդ կրակին:
Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա: Մեր «Տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ: Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար:
Անուշ լինի։
