Հայրս թույլ չէր տալիս հեռացնել մարմնիս անցանկալի մազերը․Միայն տաս տարի անց իմացա իրական պատճառը․․․Վերջերս Reddit
պորտալում Կարոլինա անունով աղջիկը պատմեց պատմություն, որը տասնյակ հազարավոր մարդկանց սրտերում արձագանք գը-
տավ: Խոսքը վստահության և հոգատարության մասին է:«Հիմա ես 26 տարեկան եմ, միայն վերջերս իմացա հարցի պատասխանը,
որն ինձ տանջում էր ամբողջ 10 տարի:
Ես լիարժեք ընտանիքում մեծացա՝ մորս և հորս հետ,բայց մորս հետ ընկերուհիներ չենք:Կարող եմ ասել, որ ինձ հիմնականում հայրս
դաստիարակեց:Նա ուրախությամբ էր զբաղվում ինձնով: Երբ ես մեծացա, և եկավ ներքնազգեստ ու կոսմետիկա գնելու ժամանակը,
նա ինձ հետ գնում էր խանութներ և ինձ հետ շատ ժամանակ էր անցկացնում՝ մասնակցելով իմ կյանքին:
16 տարեկանում ես նրան հայտնեցի, որ ուզում եմ անել կյանքիս առաջին մեղրամոմով մազահանությունը:Հայրիկը վարանեց և ինձ
խնդրեց իրեն մի քանի օր տալ մտածելու համար: Պարզ է, չէի համբերում փորձել այդ պրոցեդուրան: Ես երկար համոզում էի հորս, և
նա, վերջապես, համաձայնվեց: Բայց մեկ պայմանով: Մազահանում կանեմ ծնկիցս ոչ վերև: Ինչո՞ւ:

«Հավատա ինձ և ավելորդ հարցեր մի տուր»: Իհարկե, ես ստիպված եղա համաձայնվել: Սրահը, ուր մենք գնացինք, լավագույնն էր:
Երբ մենք մտանք կոսմետոլոգի աշխատասենյակ, նա լիովին հանգիստ ընդունեց ազդրերիս չդիպչելու խնդրանքը: Ես զգացողոթյուն
ունեի, կարծես նա և հայրս ինչ-որ բանի մասին պայմանավորվել էին, բայց շատ արագ այդ մասին մոռացա: Մի քանի տարի անց ես
մեկնեցի ուրիշ քաղաքում սովորելու, այնտեղ էլ աշխատանք գտա:
Վերջերս հյուր եկա հարազատ քաղաք և որոշեցի մազահանում անել նույն սրահում:Պարզվում է՝այն նույն վարպետը դեռևս այնտեղ
է աշխատում: Ես և նա զրուցեցինք, նա ինձ պատմեց՝ հայրս ինչու այն ժամանակ այդպիսի պայման դրեց: Իմ հրաշք հայրիկը նախ-
քան ինձ թույլ տալը անել այդ պրոցեդուրան ինքն էր փորձել:Նա պետք է իր մաշկի վրա զգար՝ինչի են ենթարկում իր սիրելի աղջկան:
Նրան ոտքերի ամբողջական մազահանություն արեցին, իսկ հաջորդ օրը նրա ազդրերը քերծվածքներով և կապտուկներով ծածկվե-
ցին:
Գլխավորը՝ նա դա այդպես էլ չպատմեց ինձ: Այդ նա է, դրա համար ես հորս ավելի շատ եմ սիրում»:
