Հայրը, տղան ու ավանակը․․․Իմաստուն առակ, որը կարևոր մի բան կբացահայտի բոլորի համար։ Մի օր հայրն ու որ դին իրենց
ավանակի հետ միասին անտանելի շոգին ճամփորդում էին քաղաքի փոշոտ փողոցներով։ Հայրը նստած էր ավա նակի վրա, իսկ
որդին բռնած էր թամբից։
-Խեղճ տղա, — ասաց մի անցորդ, — երեխան իր փոքրիկ ոտիկներով մի կերպ է հասցնում ավանակի հետևից։ Ի՞նչ խղճով ես հան-
գիստ նստել, երբ տեսնում ես, որ տղադ ուժասպառ է ։

Հայրը նրա խոսքերը սրտին մոտ ընդունեց։ Երբ մի փոքր առաջ անցան, տղամ արդն իջավ ավանակից ու որդուն նստեցրեց։ Շատ
շուտով նրանք մի այլ մարդու հանդիպեցին։ Նա բարձր ձայնով ասաց․
-Ինչպե՞ս չես ամաչում։ Փոքր երեխան թագավորի պես ավանակի վրա է նստել, իսկ հո գնած հայրը մի կերպ է քայլում։
Տղային տխրեցրին անծանոթի խոսքերն ու նա խնդրեց հորը իր հետ միասին նստել։

-Բարի մարդիկ, երբևէ տեսել եք նման բան․․․ -բղավեց մի կին,-խեղճ կենդ անում տանջում են։ Կենդանին էլ ուժ չունի, իսկ դուք եր-
կուս-երկուս նստել եք մեջքին։ Անբաններն այնպես են նստել ավանակի վրա, կարծես անօգնական էակը նրանց համար բազմոց լի-
նի։
Առանց մի բառ ասելու հայր ու որդի իջան ավանակի մեջքից։ Մի քանի քայլ անելուց հետո նրանք մի ուրիշ մարդու հանդիպեցին, ով
սկսեց իրենց ծաղրել։

-Էտ ձեր ավանակը ձեզ ոչ մի օգուտ չի տալիս, գոնե մեկիդ կարո ղանար իր մեջքին նստեցնել։ Էլ ինչների՞դ է պետք, ինչի՞ համար եք
դրան պահում։
Հայրը ավանակին մի բուռ խոտ տվեց, ձեռքը դրեց որդու ուսին ու ասաց․
-Ինչ էլ անենք, միևնույնն է, կգտնվի մեկը, ով մեզ հետ համա ձայն չի լինի։ Այնպես որ, մենք ինքներս պիտի որոշենք, թե ինչպես վար-
վել ցանկացած իրավիճակում։
