Հայրը մտավ դստեր սենյակ և գտավ նրան անկողնում երիտասարդի հետ գրկախառնված․․․Այն, ինչ արեց նա, ուղղակի անհավա-
տալի է։Մի անգամ առավոտյան ես աստիճաներով իջա և սա տեսա՝ իմ 17-ամյա դուստրն ինչ-որ անծանոթի հետ խաղաղ քնած է,
ըստ ամենայնի, «բուռն գիշերվանից» հետո:
Ես լուռ անցա կողքերով, լուռ նախաճաշ պատրաստեցի, հետո վերև բարձրացա՝ կնոջս, որդուս և կրտսեր դստերս զգուշացնելու, որ
ներքևում մարդիկ են քնած և նրանց արթնացնել պետք չէ: Մեր ճաշասեղանը սենյակի հակառակ կողմում է: Մենք սկսեցինք նախա-
ճաշել, ես բացականչեցի. «Երիտասարդներ, նախաճաշը պատրաստ է»:
Երդվում եմ՝ ոչ մի անգամ չեմ տե սել, որ որևէ մեկն այդքան արագ վեր ցատկի: «Նախ աճաշը պատրաստ է»,- բղավեցի ես այնպիսի
տոնով, կարծես ուզում էի նրա միջից հանել հոգին: Ես աթոռը քաշեցի և նրան հրա մայեցի նստել: Ամբողջ ընտանիքը լռեց և նայում
էր միայն իր ափսեին՝ վախենալով շարժվել:Երիտասարդի համար դրանք 3 ամենածանր մետրերն էին, որոնք նա երբևէ անցել էր կյ-
անքում: Իր մարմինը ծածկելով՝ նա հագավ ճաշի սեղանից այն կողմ գտնվող իր հագուստը և նստեց: Ես տղային ասացի.

–Ընկերս, ես պատրաստվում եմ քեզ հարց տալ:Պատա սխանը շատ կարևոր է մեզ բոլորիս համար: Կատու սիրո՞ւմ ես:
Նա գեղեցիկ և բավական լավ երիտասարդ էր, բայց ոչ հիմար: Նրա մեջ ինչ-որ տարօրինակ բան կար: Աղջիկս վստահեցրեց, որ նա
շատ լավն է և ուշադիր: Նրանք մեկ ամիս էին ծանոթ: Նա միշտ աղջկաս տուն էր ուղեկցում, բայց երբեք գիշերը չէր մնում: Նա ամեն
առավոտ հեծանիվով գալիս էր աղջ կաս դպրոց տանելու, հետևում էր, որ նա կատարի տն ային աշխատանքը, այցելում և խնամում
էր, երբ նա հիվանդ էր:
Այդ տղան դիմանում էր նրա բոլոր քմահաճույքներին, ոչ լավ բնավորությանը, հոգ էր տանում, ժամանակ և ուժ էր ներդնում իրենց հարաբերություններում: Ասում էր, որ ընտանիք և հարազատներ չունի, նրանք գնահատում էին իրար:Նրանց հարաբերությունների
8-րդ ամսում ես իմացա, որ նա անտուն է: Նրա հայրն ինքնասպան էր եղել:
Մարմնավաճառ մայրը նրանից 3 շաբաթով ավելի երկար էր ապրել: Նրանք ապրում էին ֆուր գոնում, ավելի ճիշտ՝ երկաթի կույտի
մեջ: 15 տարեկանից նա 3 տարի փողոցում է ապրել, այգիներում է քնել,Փրկության բանակի ապաստաններում և էժանագին հյուրա-
նոցներում, աշխատել էր շինարարությունում:
Երբեմն նրան հարևաններն էին կերակրում, բայց ավելի հաճախ նա քաղցած էր:Երբ նա չէր կարողանում գալ աշխատանքի պատ-
ճառով, մենք սկսում էինք կարոտել: Ես ու նա ընկերներ չէինք, բայց նա և որդիս շատ լավ հարաբերությունների մեջ էին: Կրտսեր
աղջիկս նրան վստահում էր, իսկ կինս նրան մայրական ջերմությամբ էր վերաբերվում:

Իսկ ես անհանգստանում էի նրա համար, ուզում էի, որ երջանիկ լինի:Ես կնոջս ու երեխաներիս պատմեցի նրա պատմությունը: Նը-
րանք լաց եղան: Դժվար էր այդ մասին խոսելը, բայց ավելի դժվար էր հասկանալ՝ ինչպես իմ ավագ դուստրը կարող էր իմանալ այդ
ամենը և լռել:
Մի անգամ ես նրան տվեցի տան բանալին և ասացի, որ մենք ամեն օր աշխատանքից հետո կսպասենք նրան, որ տեղափոխվի մեր
տուն: Հաջորդ շաբաթ մենք նրա համար դատարկ սենյակը պատրաստեցինք և գնացինք կահույքի հետևից:Դա տեղի ունեցավ 2000
թ.: Հիմա՝ 17 տարի անց, իմ նորաթուխ որդին և ավագ դուստրս ծաղկող գործ սկսեցին, ինձ ու կնոջս 3 հրաշալի թոռ պարգևեցին:
