Հաճախակի վիճաբանություններն ամրացնում են ընտանիքը

Միջին հաշվով` օրական երեք վիճաբանություն է տեղի ունենում բրիտանական ընտանիքում:
Ճիշտ է, որ տարաձայնությունների հիմնական մասը անցողիկ են և միջինը տևում են 5 րոպե:

Ինչպես ցույց են տվել հարցումները, վիճաբանության նախաձեռնողները, հիմնականում, կանայք են, ովքեր երբեմն չեն կարողանում տանել այն ծանր բեռը, որը դրված է նրանց ուսերին և’ տանը, և’ աշխատավայրում:

Չնայած, այս ամենին, բրիտանացի սոցիոլոգները գտել են ընտանեկան վիճաբանությունների անսպասելի և դրական կողմը:

Վեճերը ամրացնում են ամուսինների և երեխաների միջև կապերը, քանի որ վիճաբանությունների ժամանակ զգացմունքներին ազատություն է տրվում, ինչպես նաև առաջ է բերում մարդու հոգեբանական վիճակի առումով կարևորագույն իրավիճակ` «խղճի խայթ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика