Հագուստի սրահի վաճառողուհին նրան ասաց,որ «այդպիսի կանանց համար» հագուստ չունեն,իրենց խանութից օգտվում են միայն
նրբագեղ կանայք, իսկ այ, թե ինչ արեց տնօրե՜նը…Յուրաքանչյուր մարդ յուրօրինակ պատկերացում ունի գեղեցկության մասին: Գե-
ղեցիկ թե տգեղ, գեր թե նիհար, բոլորը պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան:
Ցավոք, երբեմն վաճառասրահներում կարելի է հանդիպել կոպտության և անտակտության դրսևորումների:Կինը մտավ հագուստի
խանութ և զննելով տեսականին չգտավ իրեն անհրաժեշտ չափսի հագուստ: Նա խնդրեց աշխատակցուհուն օգնել իրեն: Աշխատակ-
ցուհին ոտքից գլուխ նայեց կնոջը և ասաց, որ իրենց խանութում հագուստ է վաճառվում միայն նրբագեղ կանանց համար, իսկ գեր
կանանց համար ոչ մի հարմար բան չկա:

Եվ քմծիծաղ տալով առաջարկեց կնոջը գնալ մոտակա շուկան,միգուցե այնտեղ մի սավան գտնի իր «մսագունդը» ծածկելու համար:
Կինը քաղաքավարի խնդրեց նման տոնով չխոսել, սակայն ամբարտավան վաճառողուհին, ասաց. «Եթե ինչ որ բան դուր չի գալիս,
կարող եք լքել տարածքը»:Կինը խիստ զայրացած խնդրեց կանչել ղեկավարին, իսկ վաճառողուհին շարունակեց կոպտել նրան, ասե-
լով, որ ղեկավարը ամեն պատահածի հետ լեզու չի թրջում:
-Ես այստեղ եմ, — հանկարծ լսվեց տնօրենի ձայնը, — ես լսում էի ձեր զրույցը, — և դառնալով աշխատակցուհուն ասաց,

-Պարզվում է, որ մոտակա շուկայում աշխատողուհու պահանջ կա, կարծում եմ այդ առաջարկը կհետաքրքրի, որովհետև այս խա-
նութը այլևս ձեր ծառայությունների կարիքը չունի, այս խանութում հագուստ վաճառվում է բոլոր կանանց համար, բայց աշխատել
այստեղ կարող են միայն բարեկիրթ և քաղաքավարի աշխատակիցներ, դուք ազատված եք աշխատանքից:
Իսկ կնոջը նա առաջարկեց խանութ գալ մեկ –երկու օրից, քանի որ խանութի տեսականին համալրվելու էր նաև մեծ չափսի հագուս-
տներով:
