Հագած մանկական հագուստ․ արդյո՞ք կարելի է երեխային հանգցնել ուրիշի իրերը

Հագած մանկական հագուստ․ արդյո՞ք կարելի է երեխային հանգցնել ուրիշի իրերը

Երեխայի լույս աշխարհ գալը տուն երջանկություն է բերում։ Նաև զգալի ֆինանսական ծախսեր։ Երեխան արագ է մեծանում, և եր-
կու ամիս առաջ գնված հագուստը փոքրանում է։ Շատ մայրիկներ կողմ են հագած մանկական իրեր նվեր ստանալուն։ Իսկ ես կըտ-
րականապես դեմ եմ։

Հղիության վերջին շրջանում իմ շատ ընկերուհիներ ինձ սկսեցին առաջարկել իրենց երեխայի փոքրացած իրերը, ու շատ էին զար-
մանում, երբ հրաժարվում էի վերցնել։ Շատերն ասում էին, որ իրենց էլ մի ուրիշ ծանոթ է տվել շատ բաներ, հագցրել են ու ամեն ինչ
նորմալ է։

Ես հասկանում եմ տնտեսելու՝ նրանց ցանկությունը, բայց ես ինքս եմ ուզում նորը գնել փոքրիկիս համար։Հասկանում եմ, որ տար-
բեր իրավիճակներ են լինում, սակայն ուզում եմ հանգիստ լինել երեխայիս առողջության համար։ Բացի այդ շատ իրեր կան, որոնք
կարծես միանգամյա լինեն։ Օրինակ՝ տոտիկները։ Մի քանի անգամ լվանալուց հետո դրանց մեծամասնությունը կորցնում է նախնա-
կան տեսքը։

Չեմ ուզում, որ երեխաս կրի հագուստ, որն անցել է մի քանի ձեռքով։ Թեկուզ և նորի տեսք ունի։

Ես կարծում եմ, որ ավելի լավ է գնել մատչելի, բայց նոր հագուստ։ Ոչ մեծ քանակությամբ, այլ որքան իսկապես հարկավոր է։

Ինչի համար զգեստապահարանը լցնել անպետք իրերով։Օրինակ, 3 ամսական երեխայի ինչի՞ն են պետք կոշիկները կամ 5 հատ տա-
բատ։Հատկապես մեծ ուշադրություն է պետք դա րձնել փոքրիկի առաջին կոշիկներին։ Ուրիշի հագածը կարող է լինել անհարմար,
նաև բացասաբար ազդել ոտքերի ձևավորման վրա։

Նոր կոշիկները մարդու ոտնաթաթի ձևին համապատասխան դեֆորմացվելու հատկություն ունեն։Երբեք չեմ կարող իմանալ, թե ինչ
պատմություն ունի այս կամ այն իրը։Իսկ երեխայիս մաշկն այնքան նուրբ է ու զգայուն,որ կարող է տուժել ցանկացած գործոնից։ Իսկ
մի՞թե արժե խնայել երեխայի առողջության վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика