«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուր-շուդյանը գրել է. «Անվտանգությունն այսօր Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն է և զարմանա-լիորեն հենց անվտանգության թեմայով գրեթե որևէ քննարկում չի ծավալվում մեզանում։Պատերազմում մեր պարտության հետևանքով առաջացած բազմաթիվ անվտանգային վնասների հետ մեկտեղ նաև երկու դրական արդյունքի կարող ենք հասնել, եթե շատ ուզենանք և ճիշտ գործենք․
1․ Պահենք մեր ինքնիշխանությունը մինչև որ կկարողանանք (կախված նրանից, թե Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացներն ինչ արագություն կունենան) իր անիմաստությունը և անհուսալիությունն ապա-ցուցած ՀԱՊԿ-ից դուրս գալ և ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագիր կնքել, ներառյալ ԱՄՆ-ի ռազմաբա-զայի տեղակայումը՝ ապահովելու համար մեր երկարաժամկետ անվտանգությունը և հայ-թուրքական հարաբե-րությունների կարգավորումը՝ ԱՄՆ-ի էգիդայի ներքո։ Որպես դրա հնարավոր շարունակություն և դրա ֆինան-սա-տնտեսական ապահովում՝ Եվրոմիության և որոշ արաբական երկրների հետ տնտեսական հարաբերութ-յունների խորացումը։ ՆԱՏՕ մտնելը շատ ավելի խնդրահարույց է, քանի որ նախ Թուրքիան կարող է արգելա-փակել դա վետոյով, բացի այդ, դրա համար ստիպված կլինենք հրաժարվել Գյումրիում ռուսական ռազմակայա-նից, ինչը չի բխում մեր շահերից։
2․ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որին առանց առաջին կետի իրագործման, կամ առնվազն Հայաստանում դրան միտված հստակ գործընթացների, վախենամ, հնարավոր չլինի հասնել։Իսկ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և անվտանգային ոլորտներում հարաբերությունները, կարծում եմ, շատ ավելի ար-դյունավետ կլինեն այն ժամանակ, երբ մենք լիարժեքորեն կանկախանանք Կրեմլից և իրավահավասար և փո-խադարձ շահերի հարգանքի վրա կառուցած հարաբերություններ կունենանք այդ երկրի հետ։ Կրեմլում առկա «куда они денутся» կայսերապաշտական մտայնությունը ոչ մի լավ բանի չի բերել մեր հարաբերությունների զարգացման տեսակետից։ Կրեմլում պետք է հասկանան, որ «денутся, еще как денутся, если захотят»: Դա են ցույց տալիս Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Իսկ ամերիկյան և ռուսական բազաների՝ մեկ երկրում համատեղ առկայության նախադեպ եղել է Ղրղզստանը։7

Ի դեպ, այն, որ կրեմլամերձ ռուսաստանյան լրագրողներն ու փորձագետներն ամեն անգամ աղաղակում են, որ Հայաստանում ԱՄՆ-ն իր խոշորագույն դեսպանատներից մեկն է պահում, հսկայական անձնակազմով, որն իրենից գրեթե ամերիկյան ռազմաբազա է ներկայացնում (90000 քառակուսի մետր տարածքն էլ հո Պուտինի ընկեր Քոչարյանի օրոք է ԱՄՆ-ին հանձնվել՝ դարձնելով այն իր տարածքով աշխարհի երկրորդ դեսպանատունը՝ Բաղդադից հետո), ցույց է տալիս, որ Կրեմլում լավ էլ կարող են համակերպվել նման հեռանկարի հետ։ Նույն այդ փորձագետները պնդում են, որ այսօր դեսպանատունն ունի 500-600 մարդ անձնակազմ, բայց հաշված օրերի ընթացքում կարող է ավելացնել այն 2000-ով։
Տարածաշրջանում Թուրքիային զսպման գործում շահագրգռված են թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ը և թե՛ Իսրայելը, Իրանն ու արաբական երկրները։ Ուրեմն, դա շատ էլ իրատեսական սցենար է, որի իրագործումը շատ իմաստներով մեզնից է կախված»։
