Կոսմետիկայի բացասական ազդեցությունները

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ստվերաներկը, նաև կանանց այլ կոսմետիկ միջոցները իրականում դանդաղ գործող ռումբ են,- գրում է Ռոյթերսը։

Բանն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շպարի պարագաները պահում են մինչև 6 տարի, մինչդեռ դրանց պիտանելիության ժամկետն ավելի կարճ է:

Հենց դա էլ դառնում է մի շարք թունավոր նյութերի և բակտերիաների առաջացման պատճառ, որոնք էլ զանազան վարակների աղբյուր են հանդիսանում։

Հենց ստվերաներկերն են համարվում վարակի տարածման պատճառ, քանի որ ուղղակիորեն առնչվում են աչքի հետ։

Վտանգավորության տեսանկյունից 2-րդ տեղում շրթներկն է, իսկ 3-ում՝ երանգ հաղորդող հեղուկ միջոցը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика