Կնոջ վիճակը գնալով ծանրանում էր, երբ ամուսինը որոշեց նորածին երեխային մոտեցրեց նրան․ Այդ պահին նրա մոտ վազեց ողջ
բժշկական անձնակազմը․․․Մելանի Փրիչհարդի հղիությունը բնականոն ռեժիմով էր ընթանում, բժիշկները ոչ մի շեղում չէին արձա-
նագրել։ Սակայն երբ մոտեցավ ծննդաբերության ժամանակը, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից․ Մելանին ընկավ ջղա-
ձգության մեջ։ Սարքավորումների ցուցիչներն էկրաններին ցատկեցին վերև, և բժիշկները արտակարգ իրավիճակի տագնապ հայ-
տարարեցին։

Մելանին անհապաղ վերակենդանացման կարիք էր զգում։ Պարզվեց՝ մերձսաղմնային ջրերն անոթախցանում են առաջացրել կնոջ
օրգանիզմում, և նա մահացավ։ Նրա ամուսինը՝ Դագ, պատմեց, որ կլինիկական ցուցանիշներով իր կինն արդեն մահացած էր, երբ
երեխան ծնվեց։ «Իմ առաջին միտքը եղավ այն, որ ես ամուրի եմ։ Այնինչ ընդամենը 3 տարի առաջ էինք ամուսնացել․․․»։Բժիշկներն
ամուսնուն խնդրեցին հրաժեշտ տալ մահացած կնոջը։
Դագը հիշում է, որ կռանալով կնոջ վրա՝ մրմնջաց հետևյալ նախադասությունը․«Եթե մեջդ ինչ-որ ուժ մնացել է, պայքարիր»։ Դագին
ու մյուս հարազատներին մնում էր միայն աղոթել։ Հիվանդանոցի բժիշկներն ամբողջ ուժերը կենտրոնացրին Մելանիի վերակենդա-
նացման վրա։ Դրական լուր չկար։Որոշ ժամանակ անց տեղ հասավ Մելանի եղբայրը, որը նույնպես բժիշկ էր։ Մելանիի եղբայրը ներ-
քին արնահոսություն հայտնաբերեց, և բժիշկները նետվեցին երիտասարդ կնոջը վիրահատելու։ Հարազատներն այլևս ոչ մի հույս
չունեին։ Բայց 24 ժամ անց Մելանին ուշքի եկավ։

Երբ նա բացեց աչքերը, Դագը նրան ցույց տվեց նորածին դստեր լուսանկարը, որը նույնպես հրաշքով ողջ էր մնացել։Սակայն Մելա-
նիի կյանքը դեռ մազից էր կախված։Բժիշկները հայտնեցին,որ նրա սիրտը և թոքը պատվաստելու անհրաժեշտություն է ծագել։ Նույ-
նիսկ եթե Մելանին ողջ մնա, նա լուրջ նյարդաբանական խնդիրներ կունենա։ Բայց Դագը չէր հուսահատվում։ Մի քանի ժամ անց
Մելանին արդեն շնչում էր առանց կենսաապահովման սարքավորումների միջամտության։
Հրաշք է, բայց մեկ շաբաթ անց Մելանին արդեն դուրս գրվեց հիվանդանոցից ու տուն վերադարձավ՝ առանց որևէ լուրջ բարդությու-
նների։ Դագը երկար ժամանակ չէր հավատում իր երջանկությանը․ «Դա իսկական հրաշք էր։ Այն, որ Մելանին ողջ մնաց ու լիովին
առողջ է, Աստծու հրաշքն է։ Ուրեմն Բարձրյալը լսեց մեր աղոթքները»։
