Կնոջ նամակը ամուսնուն ցնցել է ողջ համացանցը․․․ Հիշու՞մ ես այն օրը, երբ ես վերցրեցի քո մեքենան և այն ջարդուխուրդ արեցի։
Հիշու՞մ ես այն օրը, երբ ես վերցրեցի քո մեքենան և այն ջարդուխուրդ արեցի:Ես կարծում էի, որ դու կկատաղես, կարծում էի, մի
քանի ժամ կբարկանաս և կգոռաս ինձ վրա:

Բայց դու չարեցիր դա:
Հիշու՞մ ես, ինչպես քեզ ստիպեցի ինձ հետ գալ լողավազան: Դու ասացիր, որ անձրև է գալու, բայց ես պնդեցի: Իսկապես անձրև ե-
կավ: Մենք թրջվեցինք:
Ես կարծում էի, որ դու կասես. «Չէ որ ես զգուշացրել էի»:

Բայց դու չարեցիր դա:
Հիշու՞մ ես, մենք շատ էինք վիճում, նույնիսկ մանրուքների պատճառով, երբեմն՝ խանդի, երբեմն՝ գումարի:
Ես կարծում էի, որ դու մի օր կլքես ինձ դրա համար:
Բայց դու չարեցիր դա:

Դու ինձ միշտ պաշտպանում, ներում և սիրում էիր: Ես երբեք չեմ մոռանա դա: Ես այնքան բան էի պլանավորել՝ քո վերադարձի հետ
կապված: Ես հիմար էր, կարծում էի, թե իսկապես կվերադառնաս սահմանին ծառայությունից՝ ողջ և առողջ:
Բայց դու չարեցիր դա:
Ներիր ինձ ամեն ինչի համար: Ես սիրում եմ քեզ:
