Կնոջ հարցում որդուս բախտը չի բերել․․․Պարզվում է, վատ կին լինելը ավելի ձեռնտու է և օգտակար

Կնոջ հարցում որդուս բախտը չի բերել․․․Պարզվում է, վատ կին լինելը ավելի ձեռնտու է և օգտակար։

-Որդուս բախտը չի բերել կնոջ հարցում: Պատրա ստում է օրը մեջ, երբ գնում եմ իրենց տուն, թափ թփված է ամեն ինչ, — ասում է
հարևանուհիս՝ գանգատվելով հարսից:

-Բայց որդուդ հետ ինչպե՞ս են ապրում, համերաշխ են գոնե՞:

-Հա, ոնց որ թե հաշտ են ապրում: Չեմ տեսել, որ վիճեն կամ նեղացնեն միմյանց: Բայց խեղճ որդիս ինքն է արդուկում իր վերնաշա-
պիկները՝ գործի գնալուց առաջ: Հարսս էլ աշխա տանքից գալիս է, պելմենին հանում սառց արանից, եփում ու վերջ:

Լսելով այսպիսի խոսքեր՝ շատ հեշտ է հասկանալ, թե որտեղից մեր մեջ «լավը լինելու» չափանիշները: Այսինքն թարգ մանաբար սա
նշանակում է կին, ով օրինակելի տնային տնտեսուհի է, օրական 3 անգամ լվանում է հա տակները և 5 տեսակի ուտեստ պատրաս-
տում, բայց նաև, անշուշտ, աշխատում է, թե չէ հո ամուսնու հաշվին չի ապրելու:

Հրաժեշտ տվեցի հարևանուհուս, հասա տուն ու սկսեցի մտորել նրա խոսքերի շուրջ. ստա ցվում է, որ «լավ կին» լինելը անտանելի է,
վնասակար, իսկ ահա վատ կնոջ կարգավիճակում գտնվելը բավականին ձեռնտու է: Ավելի առողջ կլինես:Պատկերացրեք, մի կին, ով
իր վրա է վերցրել երեխաների պատասխան տվությունը՝ նրանց խնամքը, ուսումը, բուժու մները, զարգացումը, կենցաղային գործե-
րը՝ եփել, լվանալ, մաքրել, գնումներ անել, ու այդ ամենից բացի գումար է վաստակում:

Հավատացեք,երբ այդ ամենին չդիմանաք ու անկողին ընկնեք,ոչ ոք չի հիշելու,որ օրական 33 ուտեստ էիք պատրաստում: Ու արդյո՞ք
վստահ եք, որ որևէ մեկը ձեր խնամքը լիովին կվերցնի իր վրա…Լավ կանայք միշտ հոգնած են, անտրամադիր: Ու դա բնական է, երբ
մի վայրկյան ազատ չես լինում, բայց և ոչինչ չես հասցնում, այլ կերպ չի էլ կարող լինել:

Թող ավելի լավ է տանեցիները պելմենի ուտեն, ապրեն ոչ ստերիլ մաքրության պայմա ններում, բայց չլսեն տան կնոջ, մա յրիկի ան-
վերջ գանգատները: Իսկ կանանց էլ ուզում ենք հիշեցնել, երբ գա լիս եք տուն, տեսնում եք, պահար անի փոշին հանգիստ անշարժ
մնացել է, դուք էլ պառկեք ու անշարժ հանգստացեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика