Կնոջս հետ հեռախոսով խոսելիս փորձում էի նրան բացատրել, որ դեռ աշխատավարձ չեմ ստացել ու երեխայի կաթի փող չունեմ․․․Չգիտեի, որ տնօրենս լսում էր մեր խոսակցությունը

Կնոջս հետ հեռախոսով խոսելիս փորձում էի նրան բացատրել, որ դեռ աշխատավարձ չեմ ստացել ու երեխայի կաթի փող չունեմ․․․
Չգիտեի, որ տնօրենս լսում էր մեր խոսակցությունը։Ես, կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխվել մայրաքաղաք: Բա-
րեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշխատանքի:

Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս 1 ամիս կար:Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հետը: Կինս ասում
էր, որ երեխայի կաթնախառնուրդը վերջացել է, իսկ ես ասացի.

-Ես պիտի աշխատեմ, որ գնեմ, իսկ աշխատելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթ-
նախառնուրդի համար:

Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց:2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ
իրեն մի քանի ժամով տամ իմ մեքենան: Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատասխանեց, որ խնդիր չէ, ինքը կլցնի:

Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին: Նստեցի և տեսածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ
զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառնուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ:Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է,
և ինքն ակնկալում է, որ հետագայում ես լավ կաշխատեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика