Կնոջս հետ հեռախոսով խոսելիս նրան ասացի, որ երեխայի կաթ գնելու գումար չունեմ․ Մեր խոսակցությունը լսեց տնօրենս ու․․․Ես նրանից նման բան չէի սպասում

Կնոջս հետ հեռախոսով խոսելիս նրան ասացի, որ երեխայի կաթ գնելու գումար չունեմ․ Մեր խոսակցությունը լսեց տնօրենս ու․․․Ես նրանից նման բան չէի սպասում

Ես, կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխվել մայրաքաղաք: Բարեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշ-խատանքի:Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս 1 ամիս կար:Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հե-տը: Կինս ասում էր, որ երեխայի կաթնախառնուրդը վերջացել է, իսկ ես ասացի.

—Ես պիտի աշխա տեմ, որ գնեմ, իսկ աշխա տելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթնախառնուրդի համար:

Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց:2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ իրեն մի քանի ժամով տամ իմ մեքենան: Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատասխանեց, որ խնդիր չէ, ինքը կլցնի: Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին:

Նստեցի և տեսածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառ-նուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ:Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է, և ինքն ակնկալում է, որ հետագայում ես լավ կաշխա-տեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика