Կնոջս կորցնելու մասին մտքեր ինձ երբեք չեն այցելել:
Կինս վարսերը այնպես էր հավաքում, որ չլցվեն աչքերի մեջ, ափսեների, երեխ աների դեմքերին… Տանը նա բամբակե սպորտա-յին տաբատ էր կրում և լայն բլուզ…Որոնցով հարմար էր կանգնել գազօջախի մոտ, լվացք անել և հատակը մաքրել: Միայն տոնե-րին նա հագնում էր տոնական զգեստ կամ կիսաշրջա զգեստ, խոշոր ակ անջօղեր, վերցնում էր երեխաներին և ինչ-որ միջոցա-ռում-ների էր գնում:
Առանց ինձ:
Ես չէի սիրում նմանատիպ միջոցառումներ և հոգնում էի աշխատանքային շաբաթվա ընթացքում: Նաև գուցե այդքան էլ չէի հոգ-նում,բայց դա ինձ համար ծառայում էր որպես արդարացում:Ճանապարհելով նրանց՝ ես այնուամենայնիվ ուժ էի գտնում և գնում Նրա մոտ…Իմ սիրուհու մոտ: Այո, ես կնոջս դավաճանում էի: Սիրո ւհիս վարսերը փռում էր ո ւսերին: Դրանք չէին խանագարում իրեն և ոչ մեկին: Նա չուներ երեխաներ: Տանը շրջում էր թեթև խալաթով, իսկ ավելի հաճախ գեղեցիկ ներքնազգեստով: Նաև նա երբեք չէր շտապում, և նրան ոչ ոք չէր շեղում ինձանից:Կինս այն մարդկանցից էր,ով հարյուրավոր փակոցներ էր պատրաստում, որովհետև ես առանց դրա սեղան չեմ նստի:Իսկ սիրո ւհուս հետ ես սովորեցի սուշի ուտել: Նա սիրում է այդ ամենը:

Երբ ես առաջին անգամ դավաճանեցի կնոջս…
Ընտանիքս ինձ համար դարձավ բեռ:Կնոջս կարծես հետաքրքրում էր միայն աշխա տավարձս: Երեխաներին միշտ ինչ-որ բան էր հարկավոր. կոշիկ կամ դպրոցում ինչ-որ բանի հա մար գումար են հավ աքում…Սիր ուհիս ինձ նվերներ էր անում, փոքր,բայց հա-ճելի, որոնք ես գործիքների պահարանում էի թաքցնում: Ես նույնպես նվերներ էի անում նրան, որոնք նա ինքն էր ընտրում:Կինս մի փոքր գիրացել էր հղիություններից հետո, կազմվածքը արդեն այն չէր: Իսկ սիրո ւհիս բարե կազմ էր և նրա հետ ամոթ չէր ըն-կերների հետ հանդիպման գնալ:
Ընկերներս սովորել էին երկակի կյանքիս…
Ինձ ընդունում էին սիրուհուս հետ հանդերձ, բայց ավելի շատ նախ ընտրում էին գալ մեր տուն՝ կնոջս պատ րաստածները համ-տեսելու: Ընկերներս միշտ զարմանում էին, թե ինձ էլ ինչ է պետք կյանքում, իսկ ես հպարտանում էի այդ պահին իմ ընտանիքով, հարմար, մաքուր տնով, խելացի (կինս ամեն խմբակ տանում էր նրանց), գեղեցիկ (կնոջս նման շեկ, խոշոր) երեխաներով և կնո-ջովս (հյուրընկալ և հմայիչ):Ժամ անակի հետ սիրուհիս կնոջս պես մտե րիմ դարձավ: Եվ ես հասկ ացա, որ վախ ենում եմ նրան կորցնել, չնայած երբեք չեմ խոստացել թողնել ընտանիքս:Իսկ այն մասին մտքեր,որ կարող եմ կորցնել կնոջս, ինձ երբեք չեն այցե-լել: Կինս ինձ թվում էր իմ սեփական մասնիկը, ինչպես ձեռքս, ոտքս, երիկամս…

Մի օր…
Կինս իմացավ սիրուհուս գոյության մասին: Ես կանգնեցի ընտրության առջև: Իրականում ես արդեն չունեի ընտրության հնարա-վորություն: Սակայն հենց այդ պա հին ես հասկացա, թե որքան միայ նակ եմ միշտ եղել:Նրանք երկուսն էին. կինս, ում հետ ջերմ էր, ինչպես մայրիկիս հետ, և սիրուհիս, ով բավարարում էր իմ ինքնասիրությունը:
Ես երկուսին էլ դավաճանում էի…
Այդքան տարի իմ կողքին չի եղել մի կին, ում կցան կանայի ամեն օր զարմացնել, դառ նալ ավելի լավը: Չկար նա, ով կհպարտա-նար ինձանով, դժվար պահին կասեր, որ ես լավագույնն եմ, ամեն ինչ կհարթվի… Ոչ ոք չտեսավ իմ հոգնածությունը…Չգիտեմ, թե ով է մեղավոր…
Նրանք երկուսն էին, բայց չկար միակ սիրելին և սիրողը…
