Կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը՝ փող․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Առավել երջանիկ մարդիկ ոչ թե նրանք են,
ովքեր ունեն լավագույնը, այլ նրանք, ովքեր կարողանում են իրենց ունեցածից քաղել լավագույնը։
Ներկայացնում ենք հետաքրքիր առակ այս մասին։ Հեղինակավոր բուհի շրջանավարտների մի խումբ, որոնք արդեն հրաշալի կարի-
երա են արել, հյուր են գալիս իրենց պրոֆեսորին։ Այցի ժամ անակ խոսք է գնում աշխա տանքից. շրջանավարտները բողոքում են
բազմաթիվ դժվարություններից և կյանքի խնդիրներից։

Իր հյուրերին սուրճ առաջարկելով,պրոֆեսորը գնում է խոհանոց և վերադառնում է սուրճի ամանով և սկուտեղով, որի վրա տարբեր
բաժակներ են դրված. ապակյա, հախճապակյա, պլաստիկե, բյուրեղապակյա. մի մասը հասարակ, մյուսները՝ թանկարժեք։Երբ աշա-
կերտները վերցնում են բաժակները, պրոֆեսորն ասում է.
«Ուշադրություն դարձրեք, որ բոլորը գեղեցիկ բաժակներն են ընտրել, այն դեպքում, երբ պարզերն ու էժանագինները մնացել են։ Եվ
չնայած դա նորմալ է ձեզ համար՝ ցանակա նալ լավագույնը ինքդ քեզ համար, բայց հենց դա է ձեր խն դիրների և սթրեսի աղբյուրը։
Հասկացեք, որ բաժակն ինքնին ձեր սուրճն ավելի լավը չի դարձնում։

Հաճախ այն պարզապես թանկ է, բայց երբեմն նույնիսկ թաքց նում է այն, ինչ մենք խմում ենք։ Իրականում, դուք ընդամենը սուրճ
էիք ուզում, այլ ոչ թե բաժակ։ Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք ամենալավ բաժակները, իսկ հետո նայում էիք, թե ում ինչ բաժակ
հասավ։
Իսկ հիմա մտածեք. կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը, հասարակությունը՝ բաժակներն են։ Դրանք ընդամենը գործիք-
ներ են կյանքը պահպանելու համար։ Այն, թե ինչ բաժակ մենք ունենք, չի որոշում և չի փո խում մեր կյանքի որակը։ Երբեմն կենտրո-
նանալով միայն բաժակի վրա, մենք մոռանում ենք վայելել հենց սուրճի համը։ Ամենաեր ջանիկ մարդիկ ոչ թե նրանք են, որոնք ունեն
ամենալավը, այլ նրանք, ովքեր կարողանում են քաղել ամենալավը այն ամենից, ինչ ունեն»։
