Կլինի՞ մի քանի օր մնանք Ձեր տանը․․․Ու այսպես ամեն Աստծո շաբաթ, արդեն հոգնել եմ այդ խնդրանքներից
-Ողջույն, Անի ջան, ինչպե՞ս ես: Արսենն ինչ պե՞ս է: Գործеրը լա՞վ են, -ինչպես միշտ զանգ ստացա ոչ հարմար պահի:

Ես նոր էի դուրս եկել մետրոյից, որտեղ շար ժվելու տեղ չկար, վազում էի աշխա տանքի, քանի որ մի քանի րոպեից կուշանայի:
-Խնդրում եմ՝ արագ ասա, միան գամից անցիր բուն գործին: Արդեն աշխատ անքի եմ հասնում:
Թեպետ գիտեի՝ թե ինչ է ուզում:
-Ուզում եմ աղջկաս տեսնեմ, բայց գիտես, նրա սկեսուրի տանը մնալ չեմ կարող: Թույլ կտա՞ք գամ ձեր տուն, 2-3 օր եմ մնալու, շատ
չէ: Աղջկաս, թոռնիկներիս կարոտել եմ, բայց հյուրանոցի գումար չունեմ: Համ էլ ինչ հյուրանոց, մենք էտքան մտերիմ ենք, մայրիկիդ
հետ հավասար քեզ մեծացրել եմ:

-Դե հա, եկեք, իհարկե, խնդիր չկա… -պատասխանեցի ես ու անջատեցի:
Ու նմանատիպ զանգեր գրեթե ամեն շաբաթ ենք ստանում: Բանն այն է, որ ես ու ամուսինս նույն գյուղից ենք, միասին տեղափոխվել
ենք Երևան, մեր ջանքերով հիփո թեքով բնակարան գնել, որի վճարը հասցնելու համար աշխա տում ենք բառիս բուն իմաստով գի-
շեր-ցերեկ:Իսկ հյուրերը մեր տանից անպակաս են. ոմանք հիվանդանոց պիտի գնան, ոմանք՝ երեխաներին տեսնելու, ոմանք ուղղա-
կի զբոսնել են ուզում…

Իսկ մենք ամեն անգամ մեզ նեղություն տալով առևտուր ենք անում, պատրաստվում,նախքան նրանց գալն ու գնալուց հետո առանձ-
նահատուկ մաքրություն անում:Ոչ ոք չի ուզում հյուրա նոցի գումար տալ, իսկ մենք պարտ ավոր ենք դիմանալ բոլոր անհարմարութ-
յուններին, որովհետև եթե մերժենք, իմ ու ամուսնուս մայրիկները կնեղանան:
Դե գիտեք չէ՞ գյուղում ինչպես է, շատ են սիրում բամբասել «քաղաք տեղափոխված ու ուրացածների» մասին, իսկ մեր ծնողներին
չենք ուզում վատ դրության մեջ դնել:Ու այսպես վերածվել ենք անվճար հյուրանոցի…
