Մի անգամ ամուսնուս խնդրեցի գնալ խանութ: Տվեցի նրան առօրյա գնումների ցուցակը, որտեղ, ըստ հերթականության, նշված էր, թե ինչ պետք է գնել:Ահա այն.

1․ հաց
2․ երշիկ
3․ կաթ
4․ ատամի մածուկ
5․ զուգարանի թուղթ
6․ գարեջուր
Երբ վերադարձավ խանութից, նայեցի գնումներին և տեսա այնտեղ մեկ հատ հաց, երկու հատ երշիկ, երեք տուփ կաթ, չորս հատ ատամի մածուկ, հինգ հատ զուգարանի թուղթ և վեց շիշ գարեջուր…Ինչ խոսք, համաձայնեք, որ վիճելու առիթ չկա, պարզապես կարելի է մյուս անգամ ցուցակը սկսել գարեջրից…
