Կենդանակերպի այս երեք նշանի ներկայացուցիչներն ամենախոցելին և զգացմունքայինն են: Ձկներ: Զգացմունքային են, նուրբ, որոշ չափով՝ ինֆանտիլ: Մարդիկ հաճախ են նրանց կյանքի դժվարություններից պաշտպանելու ցանկություն ունենում: Սա է պատճառը, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե երբեք միայնակ չեն լինում: Թեև կին Ձկները նուրբ են, պարզ, ինքնավստահ, թույլ չեն տա նեղացնել իրենց:
Սակայն տղամարդկանց կողքին նրանք անօգնական են դառնում: Ձկները շլացնող հայացք ունեն, որը գրավում է տղամարդկանց: Խեցգետին: Խեցգետինների կանացիությունը մի փոքր տարբերվում է Ձկներից:

Նա ավելի շատ նման է տանտիրուհու, ում տանը միշտ կարգուկանոն է, սեղանին՝ տաք կերակուր: Կին Խեցգետիններն իսկապես հոգ են տանում մտերիմների մասին, հետևում, որ նրանք հագեցած լինեն:
Կին Խեցգետնի տանը միշտ ջերմ է, հարմար, թվում է՝ նրանց սերը բավական է բոլորին: Ընդ որում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն մոռանում հետևել իրենց արտաքին տեսքին. նրանք միշտ խնամված են, գեղեցիկ: Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նուրբ են, խնամված, գեղեցիկ, համեստ, անսահման կանացի: Նրանց տեսնելով՝ տղամարդիկ կորցնում են գլուխը՝ կարծելով, որ նրանց հարկավոր է փրկել, պաշտպանել դժվարություններից և խնդիրներից:
Կին Կշեռքները միամիտ են, աշխարհին վարդագույն ակնոցով են նայում: Նրանց թվում է, թե բոլորը բարի են, կարեկցող: Կին Կշեռքները դաստիարակված են, հրաշալի վարվելակերպ ունեն: Ինչ էլ տեղի ունենա, նրանք փորձում են իրենց շուրջ գեղեցկության աշխարհ կառուցել:
