Կնոջ կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը երեխայի ծնունդն է: Շոտլանդացի գիտնականները պարզել են, թե որ վիտամինն է կնոջ օրգանիզմի համար ամենաօգտակարը, որ նպաստում է առողջ երեխա ծնելուն:
Պարզվում է, որ վերարտադրողական տարիքի կանանց անհրաժեշտ է ընդունել ֆոլաթթու՝ վիտամին В9:
Դրա երկարատև ընդունումը ոչ միայն ձերբազատում է հղիության և ծննդաբերության ընթացքում առաջ եկող բազում խնդիրներից, այլև օգտակար է կնոջ օրգանիզմի համար՝ ընդհուպ մինչև մենոպաուզայի վրա հասնելը:

Այսպես, գիտնականները պարզել են, որ ֆոլաթթվի օգտագործումը ձերբազատում է երեխային ողնաշարային խնդիրներից, նպաստում է պտղի նյարդային համակարգի նորմալ զարգացմանը: Այն նաև անհրաժեշտ է հետծննդաբերական ընկճախտից դուրս գալու համար:
Հղիության ընթացքում ֆոլաթթվի օրական չափաբաժինը պետք է կազմի 400 միկրոգրամ:
Այս վիտամինն առկա է կանաչ բանջարեղենների, մուգ գույնի բրնձի և տարատեսակ հացահատիկեղենների մեջ:
