Կապնվելով ամուսնացած տղամարդու հետ՝ նրանից որդի ունեցա, նրան բաժանեցի իր ընտանիքից, բայց․․․այդպես էլ չգտա երջան-
կությունս։Ես միշտ էլ ձգտել եմ կարիերա ստեղծել, առաջ գնալ իմ գործում:Սակայն ժամանակի հետ նկատեցի, որ բիզնես կառուցե-
լու ընթացքում մոռացել եմ իմ մասին. իմ կյանքում չկային ընկերներ, տղամարդ, սեր և ընտանիք…

Իմ ընկերությունն ուներ շատ գործընկերներ:Այդպես ծանոթացա Վլադի հետ:Սկզբում ուղղակի հաճելի էր աշխատել նրա հետ: Որոշ
ժամանակ անց սկսեցի նրա կողմից ուշադրության նշաններ նկատել:Նա սկսել էր դիմավորել ինձ աշխատանքից հետո,ծաղիկներ ու-
ղարկել, մեքենայով տուն էր տանում հաճախ:Ժամանակի հետ այդ ամենը դարձավ սովորական, կարծես այդպես էլ պիտի լիներ: Մի
օր էլ Վլադն ասաց, որ լուրջ խոսակցություն պիտի ունենանք:
Նա պատմեց իր ընտանեկան կարգավիճակի մասին. պարզվեց, որ իմ սիրելի տղամարդն արդեն 5 տարի ամուսնացած է:Ես իջա մե-
քենայից և վազեցի տուն:Դրանից հետո 2 օր չէի կարողանում խոսել հետը, բայց այլև չդիմացա:Վլադն ինձ ընտրություն չթողեց, չնա-
յած, ես էլ դեմ չէի մեր միությանը:Մենք սկսեցինք ապրել միասին, իսկ ավելի կոնկրետ, Վլադը կիսվում էր մեր երկուսի միջև: Դա ինձ
դուր չէր գալիս, բայց դեռ չէի կարող ոչինչ անել: 3 ամիս անց հղիացա…

Վլադը երեխաներ չուներ, և ես վստահ էի, որ նա վերջապես կամուսնալուծվի, և չէի սխալվում:Այդպես էլ եղավ. սիր ելիս բաժանվեց
և ընդմիշտ եկավ ինձ մոտ:Սակայն ընթացքում իմացա,որ Վլադի նախկին կինը…անպտուղէ,դա էր նրանց՝ երեխա չունենալու պատ-
ճառը:
Հիմա չեմ կարողանում ազատվել մեղքի զգացումից: Երջանկությունս այլևս լիարժեք չի լինի, դա մեծ բեռ է դարձել ինձ համար…
