Կամ լուծում էս հղիությանդ հարցերը, կամ․․․Ինձ երեխաներ պետք չեն,-ասաց ամուսինս
Անունս Էլինա է: 10 տարի առաջ ամուսնացած եմ եղել, սակայն այժմ փորձում եմ չհիշել դրա մասին, բայց այսօր ցանկանում եմ իմանալ ինձ չճանաչող մարդկանց կարծիքը:10 տարի առաջ 26 տարեկա էի, ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ի սկբանե շատ դուր եկավ: Երբ սկսեցինք հանդիպել, իմացա, որ բավականին ունևոր է, 3 բիզնես ունի: Նա ինձ ինքնամոռաց սիրահարված էր և շատ շուտ առաջարկեց ամուսնանալ:
Սիրելիս այդ պահին 40 տար եկան էր, սա իր երրորդ ամո ւսնությո ւնն էր: Առաջին կնոջից որդի ուներ, իսկ երկրորդից՝ աղջիկ: Վլադն իմ առաջ մի պայման դրեց. ամուսնանում ենք, բայց երեխա չենք ունենում: Նա ասաց, որ երկու երեխաներն իրեն բավա-կան են, արդեն ուզում է հանգիստ ապրել:

Սկզբում ինձ թվում էր, որ դա այնքան էլ վատ չէ: Համաձայնեցի: Բայց 3 տարի անց երեխա ունենալու միտքն այլևս հանգիստ չէր տալիս ինձ: Ի վերջո, մայրանալու ցանկությունը հաղթեց: Ես վստահ էի, որ երբ սիրելիս իմանա իմ հղիության մասին, նրա սիրտը կհալի, հատկապես մենք շատ ջերմ հարաբերություններ ունեինք: Բայց ոչ:

Նա անկոտրում էր:Պահանջում էր ազատվել երեխայից: Սպառնաց, որ եթե թողնեմ երեխային, կբաժանվի:Հաջորդ օրը իմ հայ-րական տանն էի: Գնացի մորս մոտ, նա էլ ինձ գրկաբաց ընդունեց՝ մեր հին, 1 սենյականոց բնակարանում: 8 ամիս անց ծնվեց աղջիկս: Նախկին ամուսինս նրան երբեք չի տեսել, ալիմենտներ չի վճարում:

Այժմ ատում եմ բոլոր տղամարդկանց, ինձ թվում է, նրանք բոլորը դավաճաններ են: Հստակ որոշել եմ, որ էլ երբեք չեմ ամուսնա-նա: Շնորհակալ եմ մորս, որ օգնում է երեխայիս հարցում, իսկ ես հանգիստ աշխատում եմ:Սիրտս ցավում է դստերս համար, որ առանց հոր է մեծանում, բայց ինչ արած…
